Քննարկվել է 04.06.2024 - 19.06.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1523-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ի կողմից ձեռքբերված հայկական կոնյակի սպիրտի օտարման գործընթացը սկսելու և ինքնարժեքի բարձրացման հետևանքով իրացման խնդիրներից խուսափելու անհրաժեշտությամբ։ 2 7 0 2233
Քննարկվել է 25.01.2024 - 09.02.2024 «Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունման արդյունքում տնտեսավարողներին կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր բարձրորակ կոնյակի սպիրտների համար 100 դրամի չափով։ 12 6 0 2629
Լրամշակման փուլում է Քննարկվել է 26.02.2020 - 17.03.2020 «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։ 1 5 2 7209
Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.07.2017 - 13.08.2017 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ Սույն նախագծով առաջարկվում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով ծանուցման ենթակա գործունեության տեսակների շարքում ավելացնել «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 22082089 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծումը: Օրենքի նախագծի ընդունումից ակնկալվում է, որ՝ 1) կոնյակի և բրենդիի սպիրտներ արտադրող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների համար կապահովվի հավասար մրցակցային միջավայր, 2) կնվազեն կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծման և իրացման ծավալները, ինչը կխթանի տեղական հումքով կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրության և դրանցով արտադրվող շշալցված կոնյակների ու բրենդիների արտադրության և արտահանման ծավալների աճին, 3) կմեղմվի խաղողի մթերումների կազմակերպման հիմնախնդիրը, կմեծանա խաղողի նկատմամբ առկա պահանջարկը, որը կնպաստի գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացմանը, 4) կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաև տնտեսավարողների եկամուտները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը: 0 0 0 9584