Լրամշակման փուլում է Քննարկվել է 29.07.2024 - 14.08.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Առաջարկվող փոփոխությամբ հստակեցվում են երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններից երեխաների դուրսգրման, դուրսգրումից հետո երեխայի խնամքի նկատմամբ մոնիթորինգի գործընթացները, գործող հաստատություններում ծառայություն ստացող երեխաների տարիքային խմբերի վերաբերյալ անհրաժեշտ ամրագրումներն են ապահովվում հաստատության այդ տիպերի սահմանումների մեջ։ 0 1 0 930
Լրամշակման փուլում է Քննարկվել է 25.06.2024 - 10.07.2024 ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2024-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի՝ երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներն իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագրով: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշակել է ոլորտի համալիր ծրագիրը՝ իրականացված և գնահատման արդյունքում ամրագրված խնդիրների հիման վրա նախանշված աշխատանքների ներառմամբ: Ներկայում Նախագիծը գտնվում է շրջանառության փուլում։ 0 0 0 1508
Քննարկվել է 04.08.2022 - 19.08.2022 ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի՝ երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներն իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերով: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ մշակել է ոլորտի տարեկան ծրագիրը՝ իրականացված և գնահատման արդյունքում ամրագրված խնդիրների հիման վրա նախանշված աշխատանքների ներառմամբ: 0 1 5 4703