Լրամշակման փուլում է Քննարկվել է 20.11.2018 - 06.12.2018 «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է։ Նպատակահարմար է օրենսդրորեն ամրագրել կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարումները անկանխիկ եղանակով կատարելը: Կենսաթոշակ և նպաստ ստանալու իրավունք ունեցող շուրջ 550 000 շահառուներից մոտ 200 000 ապրում է Երևանում: Հաշվի առնելով նաև կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարելու համար անհրաժեշտ վճարային քարտերով և այլ վճարային գործիքներով սպասարկման ենթակառուցվածքի ընդգրկման սահմանափակությունը, նախագծով առաջարկվում է անկանխիկ եղանակով վճարել` - կենսաթոշակը` Երևան քաղաքում` կանխիկ եղանակով վճարման հնարավորություն նախատեսելով առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամների, 75 տարին լրացած տարեցների համար, ինչպես նաև Կառավարության սահմանած այլ դեպքերում, - կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը (բացառությամբ այն դեպքի, երբ այդ գումարը վճարվում է մահացածի 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային), կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը և թաղման նպաստը` ակախ բնակության վայրի: Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյոուջեի ծախսերը կնվազեն, որի չափը գնահատել հնարավոր չէ, քանի որ օրենքի գործողությունը տարածվելու է միայն կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակի վճարմանը կամ ստանալու իրավունքին առնչվող դիմումեր ներկայացնելու դեպքերի վրա: 5 0 0 8615