Լրամշակման փուլում է Քննարկվել է 19.02.2024 - 05.03.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին N 145-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության որոշումներով 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման պատճառով սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ, միաժամանակ պայմանավորված անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման ժամկետների փոփոխությամբ, որը պայմանավորված է «Սոցիալական աջակցության մասին» և ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի լրամշակված փաթեթի ընդունմամբ, որոնցով էլ կձևավորվի անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման իրավական հենքը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման N 3 Հավելվածի 27-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվող դրամական աջակցության, պարգևավճարների չափերը համարվում են ընտանիքի ամբողջական եկամտի կազմի մեջ մտնող եկամուտ և դրանց փոփոխության դեպքում նվազում է ընտանիքների անապահովության միավորը, ինչն էլ իր հերթին նպաստի իրավունքի դադարեցման հնարավոր պատճառ է դառնում: Առկա խնդրին լուծում տալու նպատակով ներկայացվող նախագծով առաջարկվում է 2023 թվականին հնարավոր բարձրացումներն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի ամբողջական եկամտի կազմում չհաշվարկելու ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի հունիսի 1-ը, որը պայմանավորված է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմամբ, ինչպես նաև վերոգրյալ օրենքների նախագծերի ընդունմամբ։ 2 0 4 1564
Լրամշակման փուլում է Քննարկվել է 09.10.2023 - 25.10.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության որոշումներով 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման պատճառով սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ, միաժամանակ պայմանավորված անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման ժամկետների փոփոխությամբ, որը պայմանավորված է «Սոցիալական աջակցության մասին» և ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի լրամշակված փաթեթի ընդունմամբ, որոնցով էլ կձևավորվի անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման իրավական հենքը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման N 3 Հավելվածի 27-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվող դրամական աջակցության, պարգևավճարների չափերը համարվում են ընտանիքի ամբողջական եկամտի կազմի մեջ մտնող եկամուտ և դրանց փոփոխության դեպքում նվազում է ընտանիքների անապահովության միավորը, ինչն էլ իր հերթին նպաստի իրավունքի դադարեցման հնարավոր պատճառ է դառնում: Առկա խնդրին լուծում տալու նպատակով ներկայացվող նախագծով առաջարկվում է 2023 թվականին հնարավոր բարձրացումներն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի ամբողջական եկամտի կազմում չհաշվարկելու ժամկետը երկարաձգել (մինչև 2024 թվականի հունվարի 1-ը չհաշվարկել), որը պայմանավորված է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմամբ, ինչպես նաև վերոգրյալ օրենքների նախագծերի ընդունմամբ։ 0 0 0 2396
Լրամշակման փուլում է Քննարկվել է 08.10.2019 - 23.10.2019 «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Ներկայացվող նախագծերի նպատակը կենսաթոշակի, խնամքի նպաստի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածով սահմանվում է կենսաթոշակի վճարման կարգը։ Մասնավորապես, սահմանված է, որ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Անկանխիկ կամ կանխիկ եղանակով են վճարվում նաև կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարները (այդ թվում՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը), ինչպես նաև կենսաթոշակառու մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարը։ Հարկ է նշել, որ կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ ձեռքբերելու ծախսերը ՀՀ 2018թ. կազմել են 1,439.1 մլն դրամ, որի հիմնական մասը` 1,329.7 մլն դրամը կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերման մասով: Այսինքն, խնդրո առարկա ծախսերի գերակշիռ մասն ուղղվում է կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերմանը: Գումարային այս տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ բանկի հետ կնքվող` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն` յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար բանկին տրվում է ամսական երեսուն դրամ անկախ վճարվող գումարի չափից, իսկ կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրով ծառայության վճարը նախատեսված է վճարվող գումարի մեկ տոկոսի չափով: Ըստ այդմ, նպատակահարմար է օրենսդրորեն ամրագրել կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարումները անկանխիկ եղանակով կատարելը: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 28-րդ հոդվածով սահմանվում է խնամքի նպաստի վճարման կարգը։ Մասնավորապես, սահմանված է, որ խնամքի նպաստի վճարվում է ծնողի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Միաժամանակ, Օրենքի 28-րդ հոդվածով հստակեցված չէ, որ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով։ Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով։ Առաջարկվում է բացառություն սահմանել այն դեպքում, երբ ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է։ Միաժամանակ, առաջարկվում է հստակեցնել, որ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով։ Միաժամանակ, հաշվի առնելով փոքր բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների և անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորությունների հասանելիության հետ կապված խնդիրը՝ սահմանվում է, որ Կառավարության սահմանած՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրում մինչև 2023 թվականի հունվարի 1-ը խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ ծնողի դիմումի հիման վրա։ Լուծումներ են առաջադրվում նաև անցումային շրջանի խնդիրներին։ 4 2 1 8105