Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 12.02.2026 - 27.02.2026

Կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի վերանայման և 7-րդ ազգային զեկույցի նախագիծ Հայաստանի Հանրապետության յոթերորդ ազգային զեկույցի (ԱԶ) պատրաստման գործընթացն իրականացվում է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի 26-րդ հոդվածի և Կողմերի համաժողովի 15/6 որոշման հիման վրա։ Զեկույցի նպատակն է Կունմին-Մոնրեալի «Կենսաբազմազանության պահպանության գլոբալ շրջանակի» (ԿԳՇ) նպատակներին ու թիրախներին համահունչ ապահովել Հայաստանի հաշվետվողականությունը՝ ներկայացնելով ազգային մակարդակում իրականացված գործողությունների, գրանցված արդյունքների և առկա մարտահրավերների համապարփակ վերլուծություն։
Մնաց {days} օր
0 583

Քննարկվել է 08.12.2017 - 26.01.2018

«Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման մարմին սահմանելու, ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1134-Ն և ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի N 7 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին», «ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1054-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1237-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոոխություններ կատարելու մասին», «ՀՀ բնապահպանության նախարարության «Անտառային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու,ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին » ՀՀ կառավարության որոշումների նախագծերը և «ՀՀ վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է  «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ արձանագրային որոշումից, որով նախատեսվել է անտառների կառավարման պետական լիազորված մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, ինչպես նաև Հայաստանի հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայությանը հանձնել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:           Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և կայուն օգտագործման բնագավառում պետական միասնական քաղաքականության մշակման, ներդրման և իրականացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կառուցվածքում առաջարկվում է ձևավորվել  նաև անտառների պետական կոմիտե և անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների, ինչպես նաև կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականությունն ապահովող (Կենսաբազմազանության և անտառային քաղաքականության վարչություն) վարչություն:       ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքում առաջարկվող կառուցվածքային  փոփոխությունն իրականացվելու է ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների աշխատակազմերում առկա հաստիքների հաշվին:  
Մնաց {days} օր
0 11873
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: