Քննարկվել է 25.08.2023 - 09.09.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 749-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կադաստրի կոմիտեի համակարգում իրականացվող բարեփոխումների շարունակականությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել կառուցվածքային փոփոխություններ՝ ուղղված Կոմիտեի հիմնական և աջակցող մասանագիտական կառուցվածքային ստորաբաժանումների, Կոմիտեի սպասարկման գրասենյակների և տարածքային (մարզային) ստորաբաժանումների գործունեության օպտիմալացմանը։ 0 9 2 2316
Քննարկվել է 25.10.2022 - 09.11.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Փրկարարական ծառայության կազմակերպման և անցկացման արդյունավետության բարձրացման, ծառայության անցման հետ կապված այլ հարաբերությունների կարգավորման և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքների ապահովման անհրաժեշտությունից ելնելով կատարվել է կառուցվածքային փոփոխություն, ինչի նպատակն է ծառայության համապատասխանությունը ըստ պաշտոնների վերադասության սահմանումը, որով հստակեցվում է ստորաբաժանումներում ծառայողների ենթակայությունը, աստիճանակարգությունը, ինչը կնպաստի փրկարար ծառայության կատարողական կարգապահությունը բարձր և պատշաճ մակարդակով կազմակերպելու, ստորաբաժանումներին ծառայողական և մարտական առաջադրանքները ճիշտ ու որակով հանձնարարելու, խնդիրների կատարման հսկողությունը կազմակերպելու նպատակով։ Հաստիքացուցակով փոփոխվել են այն պաշտոնների խմբերի դասակարգումները, որոնցով կամ հավասարեցվել են հաստիքով նախատեսված կոչումների խմբերին, կամ նպատակ է հետապնդել պաշտոնների ուղղահայաց դասակարգումը՝ ըստ աստիճանակարգության, հաշվի առնելով ստորաբաժանման կարևորությունը անձնակազմի թվաքանակով և իրենց առջև դրված խնդիրների կատարման բարդության։ 30 0 0 3753
Լրամշակման փուլում է Քննարկվել է 10.11.2021 - 25.11.2021 ««ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Ներկայացված փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ունենալ մաքսային/հարկային ծառայողների կերպարի, վերջիններիս մասով հանրային ընկալման փոփոխություն, արդիական և թափանցիկ ՊԵԿ ընդունելության գործընթաց, հայտարարված հաստիքին համապատասխանող, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներով և աշխատանքային կարողություններով օժտված կադրեր։ Ի հաշիվ թեկնածուների ցուցակների կունենանք բարձր որակավորմամբ և մասնագիտական կարողություններով օժտված կադրային ռեզերվի մշտական առկայություն։ 1 1 0 4826
Քննարկվել է 28.08.2018 - 12.09.2018 «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին: 1 0 0 7448
Քննարկվել է 28.08.2018 - 12.09.2018 «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին: 1 0 0 7347