Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 06.02.2025 - 21.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 822-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպա­տակը Հայաս­տանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված հար­կային և մաքսային արտոնությունների կիրարկումն ապահովելն է: Մասնավորապես, Չինաս­տանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված՝ «Հայաս­տանի Հանրային հեռուս­­տաըն­կե­րություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախա­գծի իրականացման պայ­մանագրով Չինաստանի կառավարությունը համաձայնել է աջակ­­ցել ՀՀ կառավարությանը «Հայաս­տանի Հանրային հեռուս­­տաըն­կե­րություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի (հեռուստաստուդիայի) կառուցման հարցում: 2021 թվականի նոյեմբերի 15-ին ստորագրված` «Հայաստանի Հան­րա­պետության կառա­վա­­րության և Չինաստանի Ժողո­­վրդական Հանրապետության կառա­վա­րու­թյան միջև տեխ­նի­կա­­տնտեսական համա­գոր­­ծակցության մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն՝ տեխ­նիկատնտեսական համագործակցության շրջանակներում հայկական կողմը պար­տա­վոր­վում է ազատել ապրանքները և ծառայությունները հարկերից և մաքսատուրքերից, ինչպես նաև նույն համաձայնագրի շրջանակներում իր վրա է վերցնում պարտադիր ծախսերը: Միևնույն ժամանակ, «Հայաստանի Հանրային հեռուս­­տաըն­կե­րություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման պայ­մանագրի 10-րդ հոդ­վածով սահմանված են հարկերի և տուրքերի այն տեսակները, որոնք պայմանագրի իրականացման շրջանակներում հայկական կողմը պարտավորվել է ազատել չինական կողմին: Նախագծով առաջարկվում է«Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղա­վարի կառուցման նախագծի իրականացման պայմանագրի շրջանակներում հարկա­յին և մաք­սա­յին արտո­նու­թյունների կիրառության կարգում կատարելու փոփոխություններ և լրացումներ: 
0 778

Քննարկվել է 30.10.2024 - 14.11.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատել մի շարք շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկն ու դրանց ընդհանուր բնութագրերը՝ պետական և համայնքային պատվիրատուների համար  նախագծային փաստաթղթերի ձեռքբերումը մատչելի դարձնելու նպատակով:
0 946

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 21.04.2023 - 06.05.2023

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում` - պետական կառավարման լիազոր մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների սահմանում և տարանջատում,  - բազմաբնակարան շենքի կառուցումից հետո կառուցապատողի կողմից շենքի կառավարման մարմնին փոխանցվող փաստաթղթերի շրջանակի սահմանում, - բազմաբնակարան շենքի կառուցումից և բնակարանների վաճառքից հետո ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքը կառուցապատողի կողմից շենքի սեփականատերերին փոխանցման հետ կապված հարցերի կանոնակարգում,  - բազմաբնակարան շենքի կառուցման մեկնարկից մինչև կառավարման մարմնի ձևավորում ընկած ժամանակահատվածում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի (հատկապես՝ Շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված ինժեներական ենթակառուցվածքների, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումների տեղադրման տարածքների) տնօրինման առանձնահատկությունների և սահմանափակումների սահմանում, - պատասխանատվության նախատեսում՝ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների, ինչպես նաև նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի մասով սահմանված պարտականությունների չկատարման համար:
2 3957