Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

24.02.2026 17.03.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N 199-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության 23․12․2021թ-ի N 2031-Ա որոշման 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս քաղաք, Ռոմանի փողոց N 98/1 հասցեում գտնվող 250.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը՝ վարչական շենքը (այսուհետ՝ գույք), հետ էր վերցվել Կոմիտեից և ամրացվել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությանը։ Գույքի հանձնում-ընդունումը իրականացվել է 25․01․2022թ-ի ակտով։ ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N 199-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված եռամյա Ծրագրի նպատակայնությունը պահպանելու նպատակով, պետական գույքի կառավարման համակարգում մասնավորեցման ծրագրում չընդգրկված, օտարման առաջարկվող անշարժ գույքի և անշարժ գույքի, որի պետությանը պատկանող գույքային իրավունքներն առաջարկվում է փոխանցել իրավաբանական ու ֆիզիկական անձանց N4 ցանկի Ծրագրով նախատեսված գործընթացները պլանավորելու և եռամյա Ծրագրից (2024-2026թթ.) հանելու նպատակով Կոմիտեի կողմից Որոշոմամբ հաստատված եռամյա Ծրագրի N4-րդ ցանկում (այսուհետ՝ Ցանկ) անհրաժեշտություն է առաջացել իրականացնել փոփոխություն՝ Ցանկից հանելով 77-րդ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Ռոմանի փողոց N 98/1 հասցեի գույքը, ինչի հետ կապված մշակվել է սույն Նախագիծը։
Մնաց {days} օր
0 456

Քննարկվել է 25.12.2025 - 10.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԼՐԱՑՄԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հիմնականում Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում լրացուցիչ ներդրումներ իրականացնելու միջոցով ընդլայնել ուղևորային և բեռնային համալիրների գոյություն ունեցող թողունակությունները՝ միջազգային բարձր որակի օդանավակայանային ծառայություններ մատուցելու նպատակով։
Մնաց {days} օր
0 784

Քննարկվել է 02.09.2025 - 17.09.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1223-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է  Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի զանգերի կենտրոնի և տեխնիկական սպասարկման բաժնի աշխատողների աշխատանքները ներառել առանձին կատեգորիայի աշխատողների՝ օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկում։
Մնաց {days} օր
0 1755

Քննարկվել է 02.06.2025 - 24.06.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 1440-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Էլեկտրոնային հսկողության միջոցների ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» թիվ 1440-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածի (այսուհետ՝ էլեկտրոնային հսկողության միջոցների ֆինանսավորման կարգ կամ կարգ) 6-րդ կետով սահմանած է, որ էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորման գումարի չափը հաշվարկում է պրոբացիայի ծառայությունը՝ համաձայն կարգի 7-րդ ու 8-րդ կետերով նշված բանաձևերի, որը վեցամսյա պարբերականությամբ հրապարակվում է պրոբացիայի ծառայության (այսուհետ՝ նաև Ծառայություն) պաշտոնական կայքէջում։ Հաշվի առնելով՝ ներտնային վերահսկողություն ու վարչական հսկողություն ապահովելու նպատակով որակյալ էլեկտրոնային հսկողության ծառայությունների մատուցման ենթակառուցվածքների ստեղծման համար վերջին տարիներին ներդրված միջոցները և էլեկտրոնային հսկողության ծառայությունների մատուցման որոշակի առանձնահատկությունները, անհրաժեշտություն է առաջացել վերանայել էլեկտրոնային հսկողության ծառայությունների մատուցման պարագայում պրոբացիայի մեկ շահառուի հաշվով օրական ծախսի (այսուհետ՝ օրածախս) հաշվարկման պարբերականությունն ու հաշվարկում կիրառվող բանաձևերը։ Նախագծով նախատեսվում է նոր մեթոդի ներդրմամբ պարզեցնել ու դյուրինացնել հաշվարկների կատարման գործընթացը, ինչպես նաև գործնականում կիրառելով համապատասխան ցուցանիշների ու ծախսերի ընդհանրությունը՝ ապահովել թափանցիկություն։ Որոշման նախագիծը միտված է նաև լուծելու և կարգավորելու էլեկտրոնային հսկողության ծառայություններ մատուցողի կողմից պլանավորված ու փաստացի կատարված ծախսերի կամ ընտրված ցուցանիշների էական շեղումների դեպքում օպերատիվ կերպով վերահաշվարկներ կատարելու ու օրածախսի մեծության արժանահավատության որոշման հիմնախնդիրները։
Մնաց {days} օր
0 1973

Քննարկվել է 25.03.2025 - 09.04.2025

Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի տևողությունը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի համար սահմանել ուսումնառության ընդհանուր նվազագույն ժամկետից (մեկ տարի տասն ամիս) ավելի կարճ նվազագույն ժամկետ՝ մեկ տարի վեց ամիսը:
Մնաց {days} օր
10 2273

Քննարկվել է 24.03.2025 - 08.04.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1989-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով կատարվում են փոփոխություններ և լրացումներ, որոնք նպատակ ունեն ապահովել ինչպես «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման ձևով վերակազմակերպման և նոր ուսումնական հաստատության ստեղծման, այնպես էլ նորաստեղծ ուսումնական հաստատության հետագա գործունեության բնականոն ընթացքը։
Մնաց {days} օր
3 2462

Քննարկվել է 21.03.2025 - 05.04.2025

Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային կամ ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծի ընդունման նպատակն է ապահովել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «իդ» կետի պահանջը, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 6-ի «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 2-Ա որոշման պահանջները, սահմանել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության միջուկային կամ ճառագայթային վթարների դեպքում իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից բնակչության պաշտպանության միջոցառումների և դրանց ապահովմանն ուղղված այնպիսի պահանջներ, որոնք կնպաստեն ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների առավել արդյունավետ և համակարգված գործունեությանը:
Մնաց {days} օր
4 2629

Քննարկվել է 21.03.2025 - 05.04.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի N 1595-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից տարբեր պատճառներով պահպանման պարտավորությունը չկատարելու և պահուստի նյութական արժեքների ծավալների նվազման ռիսկերը կանխելու նպատակով նախատեսվում է փոփոխություն կատարել սույն որոշմամբ սահմանված կարգի 23-րդ կետի վերջին նախադասության մեջ՝ այն շարադրելով նոր խմբագրությամբ
Մնաց {days} օր
0 2243

Քննարկվել է 21.03.2025 - 05.04.2025

«Վերելակների և դրանց անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծով նախատեսվում է ընդունել նորմատիվ իրավական ակտ, որը կսահմանի վերելակների անվտանգ շահագործման կանոնները, նորմերը և հրահանգներն ու կկարգավորի նշված իրավահարաբերությունները, որոնցով առաջնորդվելով կապահովվի վերելակների անվտանգ շահագործումը, ինչպես նաև «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջները։
Մնաց {days} օր
0 2805
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: