Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 04.09.2024 - 22.09.2024

ՀH ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 24 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, ինչպես նաև մագիստրոսական ծրագիր իրականացնող կրթական հաստատությունների գործունեությանն առնչվող վերը թվարկված խնդիրները՝ առաջարկվում է՝ մագիստրոսական ծրագիր իրականացնող կրթական հաստատությունների լիցենզավորման համար անհրաժեշտ պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ի համար տվյալ ուսումնական հաստատության հիմնական աշխատավայր հանդիսանալու պահանջը վերանայել և նվազեցնել մինչև 30% ինչը համապատասխանում է մասնագիտական կրթության ծրագրում ընդունված չափանիշին․ Օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ոչ պետական ուսումնական հաստատությունների համար վերացնել դասախոսների՝ օտար լեզվի իմացության հավաստման և վերապատրաստման պահանջները․ ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1490-Ն որոշմամբ սահմանված նորմատիվներին համապատասխանելու պահանջը մասամբ վերանայել, սահմանելով, որ մագիստրական ծրագրերի դեպքում մարզադահլիճի, արհեստանոցի, օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) տարածքների վերաբերյալ պահանջների, որոնք պահանջվում են միայն այն դեպքերում, երբ դրանց առկայությունը պահանջվում է իրականացվող կրթական ծրագրի չափորոշիչով ․ «Մագիստրոս» որակավորմամբ մասնագետի պատրաստման հիմնական կրթական ծրագրի 2 տարվա խորացված ուսուցման փոխարեն սահմանել 1 տարի։ Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում մի շարք ոչ ֆորմալ կրթական հաստատություններ կլիցենզավորվեն և կավելացնեն ծավալները՝ պատրաստելով ավելի շատ կադրեր։ Արդյունքում հնարավոր կլինի բավարարել ավելի մեծ թվով տնտեսավարողների պահանջարկը՝ նպաստելով հատկապես բարձր արտադրողական ոլորտների արագ աճին։ Նախագիծը կարող է նպաստել նաև Արցախից բռնի տեղահանված բնակչության վերաորակավորմանը և մրցունակ աշխատանքով ապահովմանը։
0 648