Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 18.11.2019 - 03.12.2019

««Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է՝ հստակեցնել «Փրկարար ծառայության մասին» օրենքում Արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա Փրկարար ծառայության կարգավիճակը, լրացնել Փրկարար ծառայության լիազորությունները, սահմանել Արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում կամ ենթակա կազմակերպություններում առանձին պաշտոններում առանձնահատկություններից ելնելով փրկարար ծառայողների նշանակման հնարավորությունը, սահմանել Փրկարար ծառայությունում հաշմանդամություն ունեցող անձնաց աշխատանքով ապահովման հնարավորությունը, սահմանվել Արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի կառավարման վարչության կողմից Փրկարար ծառայության ծառայողների անձնական գործերի վարման հնարավորությունը, հստակենել և կարգավորել ծառայողների Փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գրանցման հնարավորությունը:
3 11760

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.08.2019 - 11.09.2019

Հայաստանի Հանրապետության օրենքը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Ներկայացված օրենքի նախագիծը պայմանավորված է «Հանրային ծառայության մասին» օրենքի գործողության ոլորտների հստակեցման, ինչպես նաև օրենքի առանձին դրույթների միջև եղած անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ:
1 8226

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.08.2019 - 11.09.2019

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Ներկայացված  օրենքի նախագիծը պայմանավորված է համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ  նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով  բացահայտված  խնդիրներին  լուծում  տալու  անհրաժեշտությամբ:
1 8586