Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 03.07.2024 - 23.07.2024

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Նպատակը և ակնկալվող արդյունքը   Նախագիծ 1-ի ընդունմամբ բուսասանիտարիայի ոլորտում կսահմանվեն իրավակարգավորումներ, որոնք կբացառեն օրենսդրական դրույթների կիրարկման տարընկալումները, մասնավորապես հնարավորություն տալով պեստիցիդներ և ագրոքիմիկատներ ներկրող տնտեսավարողներին ճշգրիտ կողմնորոշվելու պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացում պահանջվող փաստաթղթերի ներկայացման հարցում, ինչն էլ հնարավորություն կտա առանց արհեստական խոչընդոտների ապահովել պեստիցիդների և ագրոքիմիկատների սահմանված կարգով գրանցումը և դրանց հետագա ներմուծումը։ Մասնավորապես, կհստակեցվի պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացում արտադրողի տվյալների ներկայացումը, ինչպես նաև որոշ պեստիցիդների և ագրոքիմիկատների այլ երկրներում գրանցված լինելու և գրանցման համարի մասին անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու պահանջը, սահմանելով իրավական հիմք, որով Կառավարությունը կհաստատի այն պեստիցիդների և ագրոքիմիկատների ցանկը, որոնց գրանցումը ՀՀ-ում կկատարվի առանց նշված տեղեկատվության ներկայացման, ինչն էլ հնարավորություն կտա գյուղացիական տնտեսություններում պեստիցիդների և ագրոքիմիկատների պահանջարկի ժամանակին ապահովումը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեության խթանումը՝ զարգացնելով տնտեսավարող սուբյեկների ձեռնարկատիրական գործունեությունը։  Նախագիծ 1-ի ընդունմամբ կկարգավորվեն ներկայումս պեստիցիդների գրանցման հետ առաջացած խնդիրները՝ պայմանավորված հանրապետությունում թունաբանահիգիենիկ գնահատում իրականացնող կառույցների բացակայությամբ և գրանցումը կիրականացվի ՀՀ առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգին համապատասխան տրված թունաբանահիգիենիկ գնահատման փաստաթղթի հիման վրա, որը կտրվի կամ հետազոտությունների արդյունքում կամ գիտական վերլուծությամբ փաստաթղթային փորձաքննության արդունքում, իսկ վերագրանցումը պեստիցիդների և ագրոքիմիկատների բաղադրության անփոփոխ լինելու դեպքում կիրականացվի պարզեցված ընթացակարգով՝ ներկայացնելով գրանցված արտադրատեսակի համար որոշակի տեղեկություններ։ Ինչպես նաև նախագծով հնարավորություն է տրված մինչև պեստիցիդի կամ ագրոքիմիկատի գրանցման ժամկետի լրանալը արտադրողի կողմից դրանց առևտրային անվանման, արտադրողի կամ արտադրական տարածքի հասցեի փոփոխության դեպքում արտադրողի կողմից տրամադրված՝ փոփոխությունների կատարման մասին տեղեկանքի հիման վրա գրանցման անվանացանկում կատարել տվյալների փոփոխություն։ Նախագիծ 1-ի ընդունումը հնարավորություն է տալիս նաև պարզեցնել պեստիցիդների և ագրոքիմիկատների տեղական արտադրության համար սահմանված պահանջները, սահմանելով այնպիսի դրույթ, որ եթե ՀՀ-ում արտադրվող տվյալ պեստիցիդը/ագրոքիմիկատը նույն առևտրային անվանումով և բաղադրությամբ արդեն իսկ գրանցված է Հայաստանի Հանրապետությունում, ապա հանրապետությունում արտադրված այդ արտադրատեսակը կգրանցվի՝ ներկայացնելով տեղեկություններ առևտրային անվանման, բաղադրության և հասցեի վերաբերյալ։ Նախագիծ 2-ով «Սննդամթերքի անվտանգության վերահսկողության մասին» օրենքում կատարվող փոփոխության արդյունքում հնարավորություն կտրվի պարզեցնել աշխարհի զարգացած պետություններում արտադրված կամ գրանցված պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծումը, խուսափելով կրկնակի փորձաքննության ընթացակարգից՝ ապահովելով գյուղացիական տնտեսություններին պեստիցիդների և ագրոքիմիկատների ժամանակին մատակարարումը և կայուն բուսասանիտարական իրավիճակի ստեղծումը։ Նախագիծ 3-ով «Գործունեության իրականացման ծանուցման մասին»  Օրենքում կատարվող լրացման արդյունքում՝ պեստիցիդների և ագրոքիմկիկատների արտադրությունը և /կամ վաճառքը, որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ սահմանելով՝ հնարավոր կլինի ապահովել տվյալ արտադրատեսակների օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ արտադրությունն ու վաճառքը։ Այն հնարավորություն կտա նաև հնարավորինս կառավարել տվյալ բնագավառում ստվերային տնտեսությունը, իսկ պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ տարվող քայլերը պետք է միաժամանակ ուղղված լինեն տնտեսական գործունեության թափանցիկության ապահովմանը, ինչն էլ հնարավոր է տվյալ իրավակարգավորումը սահմանելու պարագայում։
2 2330

Քննարկվել է 01.07.2024 - 16.07.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի N 1174-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Օրենքում 2024թ. մայիսի 22-ի ՀO-239-Ն oրենքով կատարված լրացումների և փոփոխությունների համաձայն հստակեցվել են վարժական հավաքների և զինվորական վարժանքների (զորավարժությունների) կազմակերպման և անցկացման շրջանակներում պահեստազորայիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը: Մասնավորապես, քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք են համարվում` 1) ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը. 2) փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում` ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը կամ էլեկտրոնային հավաստումը. 3) անհատական ծանուցման դեպքում` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը. 4) հրապարակային ծանուցման դեպքում` օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը: Նշված հարաբերությունների շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174-Ն որոշմամբ հաստատված պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգում ներառել համապատասխան կարգավորումները, այդ թվում նաև՝ հայտարարվող վարժական հավաքների և զինվորական վարժանքների (զորավարժությունների) կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ծանուցումների տրման գործընթացը:
0 1163

Քննարկվել է 01.07.2024 - 16.07.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Օրենքում 2024թ. մայիսի 22-ի ՀO-239-Ն oրենքով կատարված լրացումների և փոփոխությունների համաձայն հստակեցվել են շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը: Մասնավորապես, քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք են համարվում` 1) ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը. 2) փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում` ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը կամ էլեկտրոնային հավաստումը. 3) անհատական ծանուցման դեպքում` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը. 4) հրապարակային ծանուցման դեպքում` օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը: Նշված հարաբերությունների շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 04.10.2018թ. N 1132-Ն որոշմամբ հաստատված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգում ներառել համապատասխան կարգավորումները, այդ թվում նաև՝ հստակեցնելով օտարերկրյա պետություններում հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիներին տրվող ծանուցումների շրջանակը և կարգը:
0 1126

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 07.06.2024 - 23.06.2024

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծեր Որոշման նախագծի ընդունման արդյունքում կպարզեցվեն սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման գործընթացները, կկրճատվեն բաժանորդ դառնալու համար անհրաժեշտ քայլերը, իսկ ՏԻՄ մարմինների կողմից ընդունվող տեղական տուրքերի ու վճարների գումարները չեն ներառվի բոլոր սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկներում։
0 1386

Քննարկվել է 10.04.2024 - 25.04.2024

««ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը կայանում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մաքսային մարմինների անունից մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննելու և որոշում կայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնումը և նրանց միջև ըստ անհրաժեշտության վարչական վարույթների փոխանցման առանձնահատկությունը սահմանելը, էլեկտրոնային ծանուցման եղանակի սահմանումը։
0 1319

Քննարկվել է 21.03.2024 - 06.04.2024

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ, ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ՏՎՅԱԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ, ՍՊԱՌՈՂԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԴԵՊՔԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունվել է «Շուկայի վերահսկողության մասին» օրենքը, որի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ է ընդունել սույն կարգը: Այն վերաբերում է տնտեսավարող սուբյեկտների կողմից վտանգավոր արտադրանքի  մասին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, այլ պետական  մարմիններին, տվյալ արտադրանքի  մատակարարին, սպառողին տեղեկացնելու կարգին, դեպքերին, ժամկետներին և ծանուցման ձևին:    
0 1369

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 18.12.2023 - 02.01.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀԱՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության  ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի միջոցով մինչև քվեարկությունը ընտրողների ցուցակի տեղադրում, որում պետք է պարունակվի տեղեկատվություն քվեարկության օրվա և ժամանակի, ընտրողների ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի մասին՝ երաշխավորելու նպատակով ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը և գործընթացի թափանցիկությունը։
0 1760

Քննարկվել է 09.08.2023 - 24.08.2023

«Ապրանքների բացթողումից հետո սկսված՝ մաքսային հայտարարագրի առնչությամբ ներկայացված մաքսային և այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների, մաքսային մարմիններ ներկայացված՝ մաքսային հայտարարագրում լրացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրում լրացված կամ մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների ստուգման դեպքերը և մաքսային հսկողության այդ ձևի իրականացման մասին անձին ծանուցելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ  Նախագծով նախատեսվում է սահմանել՝ 1) Ապրանքների բացթողումից հետո սկսված՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման անցկացման դեպքերը․ 2) Ապրանքների բացթողումից հետո սկսված՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման անցկացման ժամկետները․ 3) Ապրանքների բացթողումից հետո սկսված՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման անցկացման և ստուգման արդյունքների վերաբերյալ անձին ծանուցելու կարգը։ Նախագծի ընդունման արդյունքում նախագծով նախատեսված դեպքերում կապահովվի մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողումից հետո մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման անցկացման՝ օրենսդրությամբ նախատեսված հնարավորությունը։
0 2011

Քննարկվել է 04.07.2023 - 19.07.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ստեղծել և ներդնել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որը կապահովի մի դատարանից մեկ այլ դատարան և միևնույն ատյանի դատարանի նստավայրերի միջև փոխանցումը, ինչպես նաև կողմ-կողմ, կողմ-դատարան ծանուցման արդյունավետ համակարգի գործարկումը, որի արդյունքում հնարավոր կդառնա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ և դատավարական այլ գործողություններ կատարելն էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային համակարգերի ներդրումը կնպաստի ժամանակի խնայմանը, ծախսերի նվազեցմանը ինչպես դատարանների, այնպես էլ դատավարության մասնակիցների համար:
1 2524