Լրամշակման փուլում է Քննարկվել է 09.09.2019 - 24.09.2019 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով կատարվող լրացումները տարածվում են բացառապես մտավոր և հոգեկան խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների վրա։ Նախագծի ընդունման արդյունքում բացառապես մտավոր և հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնող անձանց աշխատավարձը 2020 թվականի հունվարի 1-ից կհատկացվի 30%-հավելում։ 5 0 0 6911