Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 05.05.2020 - 21.05.2020

Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է գրավոր ընթացակարգ ներդնել վարչական դատավարությունում։ Մասնավորապես՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1-ին հոդվածի 7-րդ մասով,123-123.4, 123.5 (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6, 123.7, 124, 124-124.4, 124.6, 124.7, 125, 126, 128, 129.2, 129.3, 131, 132, 134, 135.1, 135.2 և 140-րդ հոդվածներով սահմանված գործերով, որոնք հայտնաբերվել են տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով կամ ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից՝ տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով, վարչական դատարանը գործի քննությունն իրականացնելու է գրավոր ընթացակարգով: Խոսքը վերաբերում է հիմնականում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներին: Վերը նշված գործերի շարքում ներառված են նաև այսպես կոչված՝ կարմիր գծերի հետ կապված խախտումները: Այս գործերի քննությունը դատարանը սկզբունքորեն իրականացնելու է գրավոր ընթացակարգով։ Միաժամանակ Վարչական դատարանը գրավոր դատաքննություն կարող է կիրառել նաև այլ գործերով, եթե գտնում է, որ  գործն ըստ էության քննելու և լուծելու համար ներկայացվել են բավարար ապացույցներ և բացակայում է դատավարության մասնակիցների առարկությունը։
3 8111

Քննարկվել է 28.08.2018 - 12.09.2018

«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 7741