Քննարկվել է 21.01.2025 - 05.02.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի N 1164-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 859-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 27-րդ կետով։ 0 1 0 757
Քննարկվել է 10.03.2022 - 25.03.2022 «Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիության ապահովման ռազմավարությունը եվ 2022-2024թթ ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիության ռազմավարությանը և ժամանակացույցին հավանություն տալու մասին» որոշման նախագծի մշակման նպատակն է ապահովել ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման Հավելված N 1-ի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը վերապահված միջոցառումների 30.1 կետի պահանջներով: Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի ցանցի ձևավորման նպատակն է ՀՀ բոլոր բնակավայրերում բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետ կապի ապահովումը, հանրապետության ողջ տարածքում քաղաքացիների և գործարար միջավայրի համար հասանելի հեռահաղորդակցական ցանցային ենթակառուցվածքի ստեղծումը, ինչպես նաև հինական ենթակառուցվածքի հիման վրա հետագա հեռահաղորդակցական, գործարար, կրթական֊գիտական, մշակութային և ժամանցային հնարավորությունների ընդլայնումը: 2 0 0 5408