Լրամշակման փուլում է Քննարկվել է 26.02.2019 - 13.03.2019 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով առանձնացված մոտեցում է տրված հարկային և մաքսային մարմինների որոշակի պաշտոնների նկատմամբ: Հետևաբար, հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ հոդվածի 44-րդ հոդվածի 4-րդ մասում ներառված պաշտոնների ցանկը փոփոխել՝ միաժամանակ, նախատեսելով, որ տվյալ պաշտոնների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը՝ համաձայնեցնելով Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի հետ: 2 5 0 7265
Լրամշակման փուլում է Քննարկվել է 22.02.2019 - 09.03.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 1493-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվող փոփոխությունը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասում փոփոխություն կատարելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով առանձնացված մոտեցում է տրված հարկային և մաքսային մարմինների որոշակի պաշտոնների նկատմամբ: Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել նշված հոդվածում ներառված պաշտոնների ցանկը փոփոխել: 2 0 0 6772