Լրամշակման փուլում է Քննարկվել է 29.12.2023 - 15.01.2024 «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծով առաջարկվում է էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման համար անհրաժեշտ տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման միջոցով նպաստների նշանակման գործընթացն իրականացնել պետական մարմնի՝ Միասնական սոցիալական ծառայության միջոցով: 1 3 0 5805
Լրամշակման փուլում է Քննարկվել է 18.10.2021 - 02.11.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2021 թվականի մայիսի 27-ի ՀՕ-242-Ն oրենքի կիրարկումը և լուծել իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները: 2 0 1 5195
Լրամշակման փուլում է Քննարկվել է 03.03.2017 - 19.03.2017 «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Ներկայացվող նախագծերի փաթեթի ընդունման նպատակը մայրության նպաստի իրավունքի իրացմանն առնչվող իրավակարգավորումների հստակեցումն է, մասնավորապես. հստակեցվել է «չաշխատող անձ» հասկացությունը, սահմանվել է վարձու աշխատողի` աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում մայրության նպաստը վերահաշվարկելու նոր կարգ: 0 0 0 13176