Քննարկվել է 17.03.2025 - 02.04.2025 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունումը կհանգեցնի էլեկտրաէներգետիկայի բնագավառում լիցենզավորման գործընթացի առավել պարզեցմանը, ինչն էլ, իր հերթին, կնպաստի էլեկտրաէներգետիկական շուկա սպառողների մուտքի իրավունքի առավել դյուրին իրացմանը։ 5 4 0 432
Լրամշակման փուլում է Քննարկվել է 10.09.2024 - 26.09.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 398-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող՝ Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի երկրորդ փուլի (2025-2027 թթ․) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը ներկայացնում է Էներգախնայողության, այդ թվում՝ տնային տնտեսությունների, շենքերի, տրանսպորտի, գյուղատնտեսության և արդյունաբերության հատվածների, ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների շրջանակի հետագա տեղայնացման բնագավառների միջոցառումների ցանկ, ներառյալ ակնկալվող արդյունքներն ու ազդեցությունները, իրականացման ժամկետները, կատարող և համակատարող կառույցները և անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախնական կարիքը։ 8 3 0 1512
Քննարկվել է 02.06.2021 - 18.06.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի №253-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի №178Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 14-ի №253Ն և 2016 թվականի հունիսի 22-ի №178Ն որոշումներով հաստատված՝ մոնիթորինգների իրականացման կարգերը նույնաբովանդակ են և տարբերվում են միայն հանձնաժողովի կողմից լիցենզավորված անձանց կողմից սպասարկվող տարածքում (ներառյալ սպառողների տարածքում) մոնիթորինգներ իրականացնելու կարգավորմամբ՝ ներկայացված նախագծերով առաջարկվում է հանձնաժողովի կողմից էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգներ իրականացնել մեկ միասնական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով՝ հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 14-ի №253Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի կարգում լրացում կատարել և ամրագրել հանձնաժողովի կողմից լիցենզավորված անձանց կողմից սպասարկվող տարածքում (ներառյալ սպառողների տարածքում) մոնիթորինգներ իրականացնելու հնարավորությունը, միևնույն ժամանակ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 22-ի «էներգետիկայի ոլորտում սպառողներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակի մոնիթորինգի (մշտադիտարկման) կարգը հաստատելու մասին» №178Ն որոշումը: 2 0 0 2630
Քննարկվել է 30.10.2018 - 14.11.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №374Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի №339Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով փոփոխվել են էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել ենթարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N374Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում։ 3 2 0 8015