Լրամշակման փուլում է Քննարկվել է 22.07.2022 - 08.08.2022 «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակն է ապահովել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարված լրացման պահանջը, քանի որ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվել է, որ Նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Նույնացումն իրականացվել է այնքանով, որքանով Նույնացման հանձնաժողովի անդամները, հիմնվելով առկա փաստաթղթերի կամ ենթադրաբար մարդկանց թարֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձի խոսքերի վրա, գնահատել են նրա զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ լինելը հնարավոր: Հաշվի առնելով վերը նշվածը՝ Նախագծով առաջարկվում է հաստատել անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները, ինչը ոչ միայն հնարավորություն կընձեռի արագ, առանց բյուրոկրատական քաշքշուկների կամ կամայականության կայացնել օբյեկտիվ ու հիմնավոր որոշում անձին որպես մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու վերաբերյալ, այլ նաև կբացառի կոռուպցիոն դրսևորումները, ինչպես նաև կընձեռի հնարավորություն պաշտպանվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին կամայական որոշումներից: Անձին որպես մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու համար անհրաժեշտ ցուցիչները ներկայացված են համակարգված և դասակարգված՝ ըստ մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը բնութագրող գործողությունների, կատարման եղանակների և շահագործման ձևերի: 1 13 2 3489
Լրամշակման փուլում է Քննարկվել է 22.07.2022 - 08.08.2022 «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատություններում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակն է ապահովել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում կատարված լրացման պահանջը, որի 22-րդ հոդվածի 2.2-րդ մասով սահմանվել է, որ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Նույն հոդվածի 2.3-րդ մասը սահմանել է, որ այդ չափորոշիչները վերաբերելի և կիրառելի են նաև օրենքի 21-րդ հոդվածում նախատեսված՝ նախանույնացման փուլում աջակցության կարիք ունեցող անձանց նկատմամբ, այսինքն՝ հավանական զոհերի նկատմամբ: Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես, ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» 2000 թվականի կոնվենցիայի կից` «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» թիվ 2 կամընտիր արձանագրության, ԵԽ 2005 թվականի մայիսի 16-ի «Մարդկանց շահագործման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի պահանջներին և առաջարկվող մեխանիզմներին համապատասխան մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին տրամադրվող աջակցությունն ու օգնությունը պետք է լինեն որոշակի, չափելի և վերահսկելի: Յուրաքանչյուր զոհին պետք է տրամադրվի ամբողջական տեղեկատվություն, և նա իրազեկվի նույնացման դեպքում տրամադրվող աջակցության ծավալի, տևողության, պայմանների, չափանիշների և այլ մանրամասների մասին: Այդ տեղեկատվությունը սույն Նախագծով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, սահմանելու դեպքում, այն ոչ միայն կհանրայնացվի ու հասանելի կդառնա բոլորի համար, այլ նաև որոշակիություն ու կոնկրետություն կձևավորի մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերի, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի մոտ: Ներկայացվող Նախագծի ընդունման պարագայում հստակ կլինեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները: 2 15 4 3470