Լրամշակման փուլում է Քննարկվել է 07.07.2020 - 23.07.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2020թ. հունվարի 22-ի ՀՕ- 77-Ն oրենքի ընդունմամբ: Վերը նշված օրենսդրական փոփոխություններով, ի կատարումն Սահմանադրական դատարանի 12.07.2019թ. ՍԴՈ-1475 որոշման՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասից հանվել է հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար հինգ տարվա ընթացքում զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման, վնասվածքի) պատճառական կապ սահմանելու պահանջը։ Նախագծով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերից կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ծառայության ժամանակ ծագած հիվանդության և խեղման պատճառական կապի մասին փորձաքննական եզրակացությունները կարող են քննվել առանց ժամկետային սահմանափակման։ Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2020թ. հունվարի 22-ի ՀՕ- 77-Ն օրենքի կիրարկումը: 4 0 0 6123
Լրամշակման փուլում է Քննարկվել է 05.11.2019 - 20.11.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-112-Ն օրենքի ընդունմամբ: Ներկայացվող նախագծով, վերը նշված օրենքին համապատասխան սահմանվել է. եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվա դրությամբ անձն ունեցել է այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացրել է 2018 թվականի հունվարի 1-ից հետո մինչև 2019թ. հուլիսի 25-ը` կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում, ապա նրա կենսաթոշակի նշանակման օր է համարվում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրը, և նրան դիմելուն նախորդող ժամանակահատվածի համար վճարվում է չվճարված կենսաթոշակի գումար: թաղման նպաստ է վճարվում նաև վերափորձաքննության ներկայանալու և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու դեպքում: ուժը կորցրած է ճանաչվել N 1 հավելվածի 28-րդ և 29-րդ կետերը, ըստ որի` համատեղությամբ աշխատելու դեպքում մասնակի կենսաթոշակ չէր նշանակվում: Նախագծում լուծում է տրվել նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների: 5 0 1 7380