Քննարկվել է 16.11.2022 - 06.12.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Էկոնոմիկայի նախարարությունը հանդիսանում է օրենսդրական չափագիտության ոլորտում որպես քաղաքականություն մշակող մարմին։ Ներկայումս հաշվի առնելով այն, որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը վերազինվել է այնպիսի տեխնիկական կարողություններով, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքում առկա չափման միջոցների ստուգաչափման գործընթացը, ուստի առաջարկվում է տվյալ սարքում առկա չափման միջոցները ներառել ՀՀ կառավարության 2016թ փետրվարի 11-ի «Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանելու մասին» N 113-Ն որոշմամբ սահմանված ցանկում։ 5 1 0 2521