Քննարկվել է 25.03.2022 - 09.04.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 825-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2016 թվականի օգոստոսի 23-ի N 825-Ն հրամանում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հրամանում առկա կարգավորումները «Հանրակրթության մասին» օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Իրավական ակտում առկա ձևակերպումների համապատասխանեցումը հնարավորություն կտա խուսափել տարընթերցումից: 2 0 0 4010
Քննարկվել է 29.11.2021 - 14.12.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանված՝ մինչև երեխայի 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափի ավելացումն է։ Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից խնամքի նպաստի չափը սահմանել 28600 դրամ, ինչպես նաև որոշման մեջ կատարել որոշ խմբագրական փոփոխություններ՝ հստակեցնելով միասնական սոցիալական ծառայության անվանումը: 0 0 0 4346
Լրամշակման փուլում է Քննարկվել է 02.12.2020 - 17.12.2020 «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, գույք հետ վերցնելու և գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1398-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, գույք հետ վերցնելու և գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1398-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումը բխում է նախարարության որդեգրած ապաինստիտուցիոնալացման քաղաքականության հրամայականից՝ ստեղծել երեխաների խնամքի այլընտրանքային ծառայություններ, խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքն ընտանեկանին մոտ պայմաններում կազմակերպելու համար: Սույն նախագծի ընդունմամբ Սյունիքի մարզում կստեղծվի «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը կիրականացնի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-ից մինչև 18 տարեկան երեխաների՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա աջակցությունն ու խնամքը (50 երեխա), ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-ից մինչև 18 տարեկան երեխաների առավելագույնը 1 տարի ժամկետով ցերեկային աջակցության ծառայություններ (100 երեխա)՝ ստեղծելով պայմաններ երեխաներին հասարակություն ներառման համար, օժանդակելու սոցիալական և առողջական խնդիրների լուծմանը, կանխարգելելու կյանքի դժվարին իրավիճակը: 2 0 6 6004