Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 25.05.2023 - 09.06.2023

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ ««ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 7.6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ: Այդ կապակցությամբ օրենքում բացակայում է այդ ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքը: Հետևաբար նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման կարգը սահմանելու համար լիազորող նորմի սահմանման անհրաժեշտությամբ, ինչի արդյունքում վարչապետի որոշմամբ սահմանված կարգով հնարավոր կլինի ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետին սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթների կազմակերպումը, իրականացումը և անվտանգության ապահովումը։ Նախագծով ակնկալվում է Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքի 7.6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան լիազորող նորմի առկայության պայմաններում վարչապետի որոշմամբ կսահմանվի Հայաստանի Հանրապետության վարչապետին սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման, ինչպես նաև այդ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը: Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում կխթանվի հայաստանյան ավիաընկերությունների զարգացումը, նպաստավոր հարթակ կստեղծվի ինչպես միջպետական, այնպես էլ ներպետական կապերի ամրապնդման համար, կբարձրանա պետության ճանաչելիությունը միջազգային ասպարեզում։
1 2125