Լրամշակման փուլում է Քննարկվել է 03.04.2023 - 18.04.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա համալիր հարկային ստուգում (վերստուգում) նշանակելու վերաբերյալ դրույթները: Նախագծով նախատեսվում է նաև սահմանել, որ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների՝ հարկերի, տուրքերի և այլ վճարների չվճարման վարույթով եզրափակիչ դատավարական ակտ ընդունվելու դեպքում պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողի հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը պետք է իրականացվի` հիմք ընդունելով նշված գործով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն ընդունված և ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտով հաստատված հարկային պարտավորությունները։ 2 1 0 3033