Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 15.11.2018 - 01.12.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով փոփոխվել են էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների իրավունքները և պարտականությունները, ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել վերջիններիս պայմանագրային հարաբերություններում, շուկայի առևտրային և ցանցային կանոններում, տարանջատել էլեկտրական էներգիայի բաշխման և մատակարարման (այդ թվում՝ երաշխավորված մատակարարման) գործառույթները։ 1 7970