Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.07.2022 - 16.07.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N86-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից հարկային մարմին ներկայացված ճշտված հաշվարկների հիման վրա դրոշմանիշային վճարի պարտավորությունների վերահաշվարկման արդյունքում դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավել վճարված գումարները վերադարձնելու գործընթացի ապահովման անհրաժեշտությամբ։
0 3246

Քննարկվել է 10.05.2022 - 26.05.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են հատուցում ստացող շահառուի մահվան դեպքում անհրաժեշտ տեղեկատվության ստացման, այդ շահառուի մասով հատուցման գումարը այլ շահառուների մեջ բաժանելու և վճարելու, պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին, ներառյալ նրանց, ովքեր հանդիսանում են նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար, հաշվետու օրացուցային տարվա համար դրոշմանիշային վճարի գումարները հետ վերադարձնելու ժամկետների սկզբի և ավարտի որոշման ընթացակարգերը, այդ գործընթացում մի շարք փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման պահանջները չկիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր արդեն իսկ հանդիսանում են հիմնադրամի շահառուներ, դրոշմանիշային վճարի գումարները հետ վերադարձնելու համար անհրաժեշտ ժամկետ է սահմանվում մինչև 15 աշխատանքային օրը։
0 3559

Քննարկվել է 05.02.2021 - 20.02.2021

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: Որոշման նախագծի համաձայն կարգավորվում են ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցող կամ մասնակցած անձանց համապատասխան տեղեկանքի տրամադրման, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողին, ամուսնուն և (կամ) զավակին (զավակներին) նրանց կողմից վճարված (նրանց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև 2020 թվականին վճարված դրոշմանիշային վճարների վերադարձն ապահովելու նպատակով սահմանվում է, որ  որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման 3-րդ հավելվածի այն կարգավորումները, որոնք վերաբերում էին ավել վճարված դրոշմանիշային վճարները վերադարձնելու ընթացակարգին, գործում են մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ և ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի մայիսի 1-ից:
0 6569