Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 01.03.2021 - 22.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1135-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով «Ստանդարտացման մասին» ՀՕ-21-Ն նոր օրենքով սահմանված կարգավորումները  անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 8-ի «Ստանդարտացման միջազգային կազմակերպությանը (ԻՍՕ) Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարի մուծման մասին» N 1135-Ն որոշումը համապատասխանեցնել «Ստանդարտացման մասին» ՀՕ-21-Ն օրենքի համապատասխան հոդվածին՝ իրավական հակասություններից խուսափելու համար։ Որոշման 2-րդ կետով՝ «Միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարներ» ծրագրով անդամավճարը սահմանված է 28010 շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ,  մինչդեռ տարեկան կտրվածքով Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) կողմից կազմվող և ներկայացվող հաշիվ ապրանքագրում անդամավճարի չափը կարող է փոփոխվել և տվյալ դեպքում կառաջանա հակասություն Որոշմամբ սահմանված անդամավճարի և  հաշիվ ապրանքագրով վճարման համար նախատեսված անդամավճարի միջև։ Դա են փաստում նախկինում ներկայացված հաշիվ ապրանքագրերով սահմանված անդամավճարների չափերը, ինչպես նաև 2021 թվականի համար ներկայացված անդամավճարի չափը, որով 28010 շվեյցարական ֆրանկին համարժեք դրամի փոխարեն սահմանվել է 24310 շվեյցարական ֆրանկ։ Հաշվի առնելով առկա անհամապատասխանությունը որոշման նախագծի  2-րդ կետում կատարվել է համապատասխան փոփոխություն, որով նախատեսվել է անդամակցության վճարի ապահովման համար որպես հիմք ընդունել հաշիվ ապրանքագրում ներկայացված գումարը:
0 4827