Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 12.04.2022 - 27.04.2022 «ԱՐՏԱՄԱՐՄՆԱՅԻՆ ԲԵՂՄՆԱՎՈՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՍՏԱՑՎԱԾ եվ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՍԱՂՄԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՍԱՂՄԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվող նախագծով սահմանվում է արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերի անհատույց տրամադրման, ոչնչացման կամ պահպանման վերաբերյալ գրավոր համաձայնության ձևը, որը կնքվում է սաղմի կենսաբանական ծնող հանդիսացող անձանց/անձի և բուժհաստատության միջև, ինչպես նաև բուժհաստատության կողմից դրա կարիքը ունեցող անձանց/անձին սաղմի անհատույց տրամադրման կարգն ու պայմանները: 1 0 0 4612
Քննարկվել է 17.02.2021 - 04.03.2021 ԱՐՅԱՆ ՌԵԵՍՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Արյան ռեեստրի ստեղծման արդյունքում արյան ծառայության ստորաբաժանումները և փոխներարկումային բուժօգնություն իրականացնող բուժհաստատությունները մշտապես տեղեկացված կլինեն օգտագործման համար պիտանի առկա արյան բաղադրամասերի մասին և ժամանակին կլրացնեն արյան պաշարները, ինչը կարևորվում է հատկապես արտակարգ իրավիճակների դեպքում: Հնարավոր կլինի վաղաժամ հայտնաբերել վարակակիր դոնորներին և ձեռնարկել անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ վարակի տարածման դեմ: Դոնորի մոտ հակացուցումների հայտնաբերման փաստը հասանելի կլինի արյան ծառայության այլ ստորաբաժանումներին, ինչն էլ թույլ կտա բացառել դոնորի արյունատվությունը այլ տեղերում: Արյան ռեեստրի ստեղծումը թույլ կտա վերահսկել դոնորների արյունատվությունների հաճախականությունը և նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչը կնպաստի դոնորի առողջության պահպանմանը: 3 0 0 5581
Քննարկվել է 23.08.2019 - 07.09.2019 ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 2019 թվականի N – Ա «ՄԻ ՇԱՐՔ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Օ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Մի շարք փակ բաժնետիրական ընկերությունները «Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ձևով վերակազմակերպելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքով սահմանված արյան և դրաբաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության կազմակերպման գործընթացի կարգավորումն ու վերահսկողությունը, հավաքված արյան և դրա բաղադրամասերի որակի ևանվտանգության ապահովումը, արյան և դրա բաղադրամասերի ռացիոնալ օգտագործումը և խոտանի նվազեցումն է: 5 0 0 7115
Քննարկվել է 13.11.2017 - 30.11.2017 ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Նախագծով առաջարկվում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին վերապահել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ներգրավված միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության համակարգման իրավասություն: Ըստ այդմ, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում դոնորների կողմից հետագայում արդյունավետ ու թափանցիկ ֆինանսավորում ապահովելու համար կստեղծվի անհրաժեշտ մեխանիզմ: 12 3 0 8050