24.03.2025 08.04.2025 ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 12-ի «Հայտարարագրի ներկայացման և հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու կարգը, ինչպես նաև հայտարարագրի լրացմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 04-Ն որոշման մեջ անհրաժեշտություն է առաջացել կատարել որոշակի լրացումեր և փոփոխություն՝ հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմումների ընթացքը պատշաճ և արդյունավետ ապահովելու համար: 0 2 0 391
Քննարկվել է 02.07.2024 - 17.07.2024 ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել՝ 1) մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրերի լրացման համար հայտարարատուի կողմից ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները․ 2) մաքսային մարմինների կողմից փաստաթղթերի և տեղեկությունների ուսումնասիրության և հայտարարագրի լրացման ժամկետները․ 3) մաքսային մարմիններ ներկայացվող դիմումի ձևը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է օժանդակել հայտարարատուներին հայտարարագրի լրացման գործառնությունների իրականացման և համապատասխան գործառնությունների ժամանակահատվածի կրճատման նպատակով։ 1 8 0 1885
Լրամշակման փուլում է Քննարկվել է 01.07.2024 - 17.07.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1179-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունմամբ կերկարաձգվի՝ կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ, չաշխատող անձանց տրվող մայրության նպաստ նշանակելու ժամկետները։ 0 0 0 1549
Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.06.2024 - 13.07.2024 «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով ոլորտում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալների մեծացումը, ինչպես նաև թղթային արխիվների կրճատման անհրաժեշտությունը՝ ներկայումս առաջնահերթ է դարձել Oրենքի նախագծի մշակումը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակ սահմանել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կադաստրի կոմիտեի թղթայի տարբերակով ներկայացման և դրանք էլեկտրոնային տարբերակի վերածելու կարգը, մասնավորապես՝ դիմողի ինքնությունը ստուգվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի բնօրինակի կամ սահմանված կարգով հաստատված պատճենի հիման վրա և համապատասխան տեխնիկական միջոցներով իրականացված լուսանկարի հիման վրա հավաստվելու է նրա ներկայությունը, առանց որոնց դիմում չի ընդունվելու, որոնց համար դիմողը հաստատելու է անձնական տվյալները մշակելու համար պահանջվող գրավոր համաձայնությունը: Ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը տեսաներածվելու և մուտքագրվելու են պետական գրանցման էլեկտրոնային համակարգ: Դիմողը համապատասխան էլեկտրոնային ստորագրության սարքի միջոցով իր ստորագրությամբ հավաստելու է ներկայացված փաստաթղթերի և տեսաներածված փաստաթղթերի համապատասխանությունը, որի արդյունքում վերջիններս ձեռք են բերելու հավասար իրավաբանական ուժ ներկայացված փաստաթղթերի հետ, այնուհետև դիմողին են վերադարձվելու վերջինիս կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերը: Դիմումի մուտքագրումից հետո դիմողին տրամադրվելու է համակարգի կողմից ձևավորված շտրիխ կոդ պարունակող քաղվածք, որում նշվում են դիմումի մուտքագրման օրը, ժամը, րոպեն, մուտքի համարը, դիմողի տվյալները, դիմումով ներկայացվող պահանջը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը։ Միևնույն ժամանակ սահմանվում է, որ պետական գրանցման էլեկտրոնային համակարգ դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի մուտքագրման և տեխնիկական միջոցներով դիմումատուի լուսանկարման կարգը, ինչպես նաև դիմողին տրամադրվող շտրիխ կոդ պարունակող քաղվածքի ձևաթուղթը հաստատում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը: Նախագծով նախատեսվում է նաև Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել դրույթ առ այն, որ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ներկայացված և կազմված բոլոր փաստաթղթերը պահվելու են միայն էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործում։ 10 1 0 1535
Քննարկվել է 22.12.2023 - 06.01.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1727-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1727-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով սահմանվող փոփոխությունները միտված են ՀՀ ստանձնած պարտավորությունների շրջանակներում ՏՀԶԿ «Հարկվող բազայի քայքայում և շահույթի տեղաշարժ» ծրագրի նվազագույն ստանդարտներին համապատասխանեցմանը։ 3 1 0 2193
Քննարկվել է 08.08.2023 - 23.08.2023 ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆ ԱՌԱՆՑ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել հայտարարատուի դիմումի հիման վրա ապրանքների բացթողումն առանց համապատասխան փաստաթղթերի իրականացման հնարավորություն՝ այդպիսի փաստաթղթերի հետագայում ներկայացման պայմանով։ 3 0 0 2398
Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.04.2023 - 13.05.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ի N 419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 419-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կնախատեսվի հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի ձևը, տրամադրելու կարգը, և ըստ այդմ՝ քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու գործառույթը կվերապահվի Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը: 0 1 0 3136
Քննարկվել է 16.09.2022 - 01.10.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում են անշարժ գույքի պետական ռեգիստր դիմում ներկայացնելու եղանակները: 4 1 0 3621
Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.09.2022 - 27.09.2022 «Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի մշակումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-86-Ն օրենքի ընդունումով, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել փոխհամաձայնեցման ընթացակարգի վերաբերյալ դրույթներում: Նշված փոփոխությունների և լրացումների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները։ 0 7 0 3402