Քննարկվել է 09.07.2021 - 24.07.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1371-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տրամադրվող համապատասխան տեղեկանքի ձևը սահմանել՝ հաշվի առնելով վերջինիս լիազորությունների շրջանակներում հասանելի տեղեկատվությունը։ Նախագծով առաջարկվում է լիազոր մարմին սահմանել նաև ՀՀ կենտրոնական բանկին, որի արդյունքում իր կողմից վարվող ռեեստրում ներառված ֆինանսական կազմակերպություններում կատարված ներդրումների վերաբերյալ համապատասխան տեղեկանքը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ 1 0 0 4447