Քննարկվել է 16.06.2022 - 01.07.2022 Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում ստուգումների ընթացքն առավել արդյունավետ դարձնել՝ փոփոխություններ և լրացումներ կատարելով Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառի հետևյալ ստուգաթերթերում. «Դեղատնային գործունեության: Դեղերի մանրածախ առևտրի վերահսկողություն», որն ընդգրկում է 22 հարց, «Դեղերի մեծածախ իրացման վերահսկողություն», որն ընդգրկում է 18 հարց: 2 0 0 3330