Քննարկվել է 20.04.2023 - 05.05.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1373-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1373-ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N1 հավելվածի 15-րդ կետի 3-րդ ենթակետում և նույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N3 հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետում, համաձայն որոնց՝ այն դեպքերի համար, երբ դեբիտորական պարտքերը առաջանում են պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչվելու վերաբերյալ համապատասխան դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, ապա այդ դեբիտորական պարտքերը հարկման առումով ճանաչել անհուսալի՝ պարտապանի լուծարման (պարտապան ֆիզիկական անձի դեպքում՝ մահվան) հիմքով (եթե պարտապանը մտադիր չէ ենթարկվել ֆինանսական առողջացման) և նվազեցվել համախառն եկամտից լուծարման (պարտապան ֆիզիկական անձի դեպքում՝ մահվան) հաշվետու տարում։ 4 2 0 2369
Քննարկվել է 19.10.2020 - 03.11.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1373-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1373-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի շահութահարկ վճարող ջրօգտագործողների կողմից առանց գործնական խոչընդոտների և առավել արդիական միջոցների կիրառմամբ իրականացնել ֆիզիկական անձանց դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման նպատակով ծանուցումների տրամադրման գործընթացը: 0 0 0 8483