Քննարկվել է 26.01.2024 - 10.02.2024 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը կարող է թույլատրել մեկ վարույթում միացնելու տարբեր վարույթներում քննվող մի քանի գործեր, եթե նման միջնորդություն ներկայացնող կողմը հիմնավորում է, որ դրանց միջև առկա է փոխադարձ կապ և դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործերի առավել արագ և արդյունավետ լուծումը: Գործերը միացվում են հայցադիմումը ներկայացնելու պահին առավել մեծ հայցագին ունեցող վարույթում: Այսինքն՝ առաջարկվում է գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ, 2.5-րդ և 2.6-րդ մասերով, ինչի արդյունքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանին կընձեռվի հնարավորություն միավորելու տարբեր դատավորների վարույթներում գտնվող և միմյանց հետ փոխկապակցված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը: Նախագծով առաջարկվում է վարույթները միավորելու օբյեկտիվ չափանիշ՝ այն է՝ գործերը միացվում են այն վարույթում, որը վարույթ է ընդունվել ավելի վաղ: Նշված կարգավորման արդյունքում՝ կբացառվի համապատասխան գործերը որևէ դատավորի վարույթում միացնելու կամայական ընտրությունը և հետևաբար՝ լայն հայեցողություն դրսևորելու հնարավորությունը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ Նախագծի ընդունումն անհրաժեշտ է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված վարույթները միավորելու եղանակով գործերի առավել արդյունավետ քննության հնարավորություն ստեղծելու տեսանկյունից: 15 9 2 1990
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 03.11.2023 - 19.11.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 847-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգում կատարել փոփոխություններ, որոնք ուղղված են. գործող կարգավորումներում առկա բացերի կարգավորմանը (օրինակ՝ առաջարկվում է հստակ սահմանել, որ որակավորման վկայականը տրամադրվում է անժամկետ՝ միևնույն ժամանակ նախատեսելով դրա գործողության կասեցման ու դադարեցման դեպքեր), առավել մասնագիտացված կադրերի ներգրավման խթանմանը (օրինակ՝ դիմորդի համար նախատեսվել է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման, մասնագիտական առնվազն մեկ տարվա ստաժ ունենալու պահանջ), որակավորման ստուգման կարգավորումներում անհարկի բարդությունների վերացմանը (օրինակ՝ գրավոր աշխատանքը սկանավորելու կրկին տպելու, ծածկագրեր փակցնելու կարգավորումների փոխարեն ներդրվում է առավել պարզ՝ ծածկագրված ամփոփաթերթերի լրացման տրամաբանությունը), կարգում առկա անհստակությունների վերացմանը (օրինակ՝ շտկվել են կարգում մեջբերվող ակտերի անվանումները, փոփոխվել է դիմումին կից ներկայացվող նկարների չափսը՝ հետագայում այն որակավորման վկայականի համար օգտագործելու նպատակով) և այլն: 5 2 0 1882
Քննարկվել է 19.04.2023 - 04.05.2023 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման N 2 հավելվածով որպես նպատակ նախատեսվել է քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո դրանց գործնական կիրառման կապակցությամբ մոնիթորինգի իրականացում: Քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո իրականացվել է մոնիթորինգ, որը կրելու է շարունակական բնույթ: Հարկ է նկատել, որ իրականացված մոնիթորինգի արդյունքներով վեր են հանվել քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական նոր օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում առավել հաճախ ծագող հիմնական խնդիրները, որոնց լուծմանը, իսկ որոշ դեպքրերում արդեն իսկ առկա օրենսդրական կարգավորումների լավարկման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռնամուխ լինել համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրակնացմանը: 2 1 1 3091
Քննարկվել է 17.04.2023 - 02.05.2023 «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի մշակումը բխում է վարչական դատարանի ծանրաբեռնվածության թեթևացման, ինչպես նաև վարչական դատարանի իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից: 4 1 8 2703
Քննարկվել է 05.08.2022 - 21.08.2022 ««ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերը մշակվել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի հետ համագործակցությամբ։ Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ունենալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմելու դատավարական կառուցակարգեր: 1 2 0 4270
Քննարկվել է 29.07.2022 - 14.08.2022 ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից: Նախագծով նախատեսվում է սահմանել՝ - մասնավոր մեղադրանքով վարույթներով քննությունը քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից իրականացնելու մեխանիզմ. - դատավորների թվակազմի ավելացում ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ ըստ անհրաժեշտության նաև Վերաքննիչ քրեական դատարանում: 0 0 0 3708
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 29.04.2022 - 15.05.2022 «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ 1) Դադարեցնել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի և Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմիններում նախաքննություն իրականացնող ստորաբաժանումների գործունեությունը՝ վերջիններիս վերապահված գործառույթները փոխանցելով Քննչական կոմիտեին. 2) Քննչական կոմիտեն քննելու է բոլոր այն գործերը, որոնք չեն վերապահվի Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական ենթակայությանը. 3) Հակակոռուպցիոն կոմիտեին վերապահվելու է ՀՀ քրեական օրենսգրքի հավելված 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների, ինչպես նաև Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց՝ պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված հանցանքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունը. 4) Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը կշարունակի իր գործունեությունը մինչև 2023 թվականի հունիսի 1-ը՝ շարունակելով որոշ ծավալով իրականացնել առկա կարգավորումներով իրեն վերապահված քրեական գործերի քննությունը. 5) Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումները կդադարեցնեն իրենց գործունեությունը 2022 թվականի սեպտեմբերի 1-ից. 6) Վերոգրյալ կարգավորումներին համապատասխան Նախագծերի փաթեթի անցումային դրույթներով նախատեսվել են անհրաժեշտ կառուցակարգեր: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև գործունեությունը դադարեցնող ստորաբաժանումներից Քննչական կոմիտե տեղափոխվող անձանց սոցիալական երաշխիքներին: 3 0 0 4150
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 15.04.2022 - 01.05.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1495-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից: Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի համատեքստում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1495-Ն որոշման մեջ՝ ապահովելու համար. եզրութաբանական միասնությունը. գոյություն չունեցող ինստիտուտների վերաբերյալ կարգավորումների բացակայությունը. ներդրվող ինստիտուտների վերաբերյալ համապարփակ կարգավորումների առկայությունը. այլ հակասությունների բացառումը: 1 0 0 3333
Քննարկվել է 04.03.2022 - 19.03.2022 ԳԱՂՏՆԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հաստատել գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը, որում ընդգրկված են այն հատուկ տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են ներքին դիտում, արտաքին դիտում, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում, թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում, ֆինանսական գործարքների վերահսկում և կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում գաղտնի քննչական գործողություններն իրականացնելու համար: 0 2 0 5153