Քննարկվել է 14.04.2024 - 02.05.2024 «ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱԾ ՆՎԵՐՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ՇՈՒՏ ՓՉԱՑՈՂ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԷԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ ՑԱՆԿԸ, ՇՈՒՏ ՓՉԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ, ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՂԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1067-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով առաջարկվում է ընդունել Կառավարության որոշում, որով կսահմանվեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման կարգը, շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի ցանկը, շուտ փչացող գույքի ոչնչացման դեպքերը, կարգը և տնօրինման եղանակները, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները, գույքի տնօրինման՝ օրենքով նախատեսված եղանակների ընտրության մեթոդաբանությունը և տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված եզրակացության տրամադրման կարգը: Նախագծերով առաջարկվում է նաև համապատասխան փոփոխություններ կատարել Կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը հաստատելու մասին» N 1067-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարություն 2021 թվականի ապրիլի 15-ի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 587-Ն որոշումներում` հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց` օրենքով սահմանված դեպքերում պետության սեփականությունը դարձող նվերները հրապարակային սակարկություններով և նվիրաբերության եղանակով իրացնելու հարաբերությունները կարգավորելու նպատակով: 0 1 0 1740