Քննարկվել է 13.05.2024 - 28.05.2024 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եվ սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Գործող հրամանով սահմանված դրույթի համաձայն՝ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին լրացուցիչ հատկացումներ նախատեսված են գործուղված միայն այն մասնագետների համար, որոնք չեն առաջադրվել իրավաբանական անձանց կողմից: Նախագծով առաջարկվում է վերանայել կարգի 13-րդ կետի ձևակերպումը, և հնարավորություն ընձեռել գործուղված բոլոր մասնագետներին (այդ թվում՝ իրավաբանական անձանց կողմից առաջադրված) ստանալ աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրավճար՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով։ 0 1 0 1218