Լրամշակման փուլում է Քննարկվել է 01.03.2017 - 16.03.2017 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի մշակումը պայմանավորված է ծառայողական գործուղման մեկնող աշխատողների համար` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասից բխող երաշխիքների ամբողջական ապահովման, ինչպես նաև նույն որոշմամբ հաստատված` ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգի որոշ դրույթների հստակեցման անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է` 1) միայն ճանապարհածախսի հատուցում նախատեսել գործուղման այն դեպքերի համար, երբ աշխատողը գործուղվում է մինչև 30կմ հեռավորությամբ այլ վայր և նույն օրը վերադառնում է աշխատանքի հիմնական վայր, 2) hստակեցնել Որոշմամբ հաստատված ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգի դրույթները: 0 0 0 10763