04.01.2025 20.01.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2024-2040 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը նպատակ ունի սահմանել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարության գործողությունների ծրագիրը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» թիվ 1641-Լ որոշման 2-րդ կետը: Ծրագրի ընդունումը պայմանավորված է ներկա ժողովրդագրական իրավիճակով, այդ թվում՝ ծնելիության վաղաժամ մահերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով: Ծրագրով նախատեսված միջոցառումները նպատակ ունեն մեղմել և դրական դինամիկա հաղորդել վերոնշյալ ցուցնիշների փոփոխման հարցում, և ապահովել ծրագրով նախատեսված նպատակային թիրախները։ Նախագծի ընդունումը կնպաստի հետևյալ նպատակների իրականացմանը՝ Ընտանիքի բարեկեցությանը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը, Մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ միջավայրի խթանում` մարդկային կյանքի ողջ ընթացքում նվազեցնելու մարդկային կապիտալի վատթարացումն ու կորուստը, Ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությամբ ու իրենց ներուժի ավելացմամբ, Էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցում և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովում: 3 1 0 881
Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.11.2021 - 29.11.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ և 2020 թվականի հունիսի 4-ի N 909-Լ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ և 2020 թվականի հունիսի 4-ի N 909-Լ որոշումների համապատասխան կետերում ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագծի մշակման ժամկետները համապատասխանեցնել ՀՀ կառավարության ծրագրի համաձայն՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներում ներառվող «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի համար նախատեսվող ժամկետին։ Միաժամանակ, քանի որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 666-Լ որոշման N 2 հավելվածով (131-158-րդ կետեր) հաստատված ճանապարհային քարտեզի և գործողությունների ծրագրի շրջանակներում և դրանում սահմանված ժամկետներում իրականացվելու են աշխատավայրում առողջության և անվտանգության մասով ԵՄ հրահանգների պահանջներին ՀՀ օրենսդրության համապատասխանեցմանն ուղղված փոփոխությունները՝ առաջարկվում է դրանով պայմանավորված ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 29-ի N 1978-Լ որոշման N 2 հավելվածի 72-րդ կետը։ 1 3 0 4452