Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 16.02.2026 - 03.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2026/2027 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:  Հաշվի առնելով նախորդ տարիների ընդունելության արդյունքները, ինչպես նաև ներկայացված հայտերը՝ 2026/2027 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսվում է հատկացնել պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 252 տեղ, որից 207-ը առկա և 45-ը հեռակա: Նշված 252 տեղերից 158-ը հատկացվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններին՝ 137 առկա և 21 հեռակա, իսկ 24-ը հայագիտությանը՝ 19 առկա և 5 հեռակա:
Մնաց {days} օր
0 590

Քննարկվել է 27.11.2025 - 12.12.2025

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի սահուն կիրարկման և ընդհանուր տրամաբանության ապահովման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
1 1548

Քննարկվել է 27.06.2017 - 12.07.2017

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթների հստակեցումն է։  Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակի իրավունք ունի, եթե չի աշխատում (չի զբաղեցնում պետական և համայնքային պաշտոն կամ չի կատարում վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, որպես անհատ ձեռնարկատեր չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, չի զբաղեցնում նոտարի պաշտոն):        Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի աշխատանքի ընդունվելու (պետական և համայնքային պաշտոն զբաղեցնելու կամ վճարովի այլ աշխատանք կատարելու, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, որպես անհատ ձեռնարկատեր` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նոտարի պաշտոն զբաղեցնելու) դեպքում աշխատանքի ընդունվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Հարկ է նկատի ունենալ, որ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքի բովանդակությունը (աշխատանքի բնույթը) որոշելու համար անհրաժեշտ է իրականացնել «Հանրային ծառայության մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների դրույթների փոխակապակցված մեկնաբանություն, ինչն իրավակիրառական պրակտիկայում առաջացնում է խնդիրներ։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է վերը նշված օրենքների դրույթների հիման վրա «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով հստակեցնել գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք հասկացությունը։
Մնաց {days} օր
1 12681
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: