Քննարկվել է 30.08.2023 - 18.09.2023 «Հայաստանի գինու ոլորտի զարգացման 2023-2032 թվականների ծրագիրը և դրանից բխող 2023-2032 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ծրագրի իրականացումը նպաստելու է գինեգործության և խաղողագործոթյան, գինու զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև ներքին և արտաքին շուկաներում հետևյալ արդյունքներին. 1) Գինեմետ խաղողի այգետարածքների մակերեսների մեծացում՝ հասցնելով շուրջ 10,200 հա-ի: 2) Գինու արտադրության ծավալների աճ՝ 5 անգամ կամ տարեկան՝ 67 մլն լիտր: 3) Արտադրված գինու 90%-ից ոչ պակասի իրացումը սպառման շուկաներում (ներքին և արտահանման)՝ 2023-2032 թվականներին հասնելով 1,4 մլրդ ԱՄՆ դոլարի: 4) Հայակական գինու արտահանման ծավալների աճ մինչև 1,018 մլրդ, իսկ ներքին շուկայում մինչև 770 մլն ԱՄՆ դոլար՝ մինչև 2032 թվականը: 5) Գինեգործական արտադրանքի որակի հսկման մեխանիզմների մշակում և կիրարկում: 6) Խաղողի տեղածին սորտերի պահպանում, տեղական պայմաններին հարմար նոր արդյունավետ սորտերի ապահովում, ֆիլոքսերադիմացկուն և վիրուսազերծ հավաստագրված տնկանյութի ապահովում: 7) Հայկական գինու ճանաչելիության բարձրացում և առաջմղում միջազգային շուկայում, թիրախային շուկաների ընդլայնում և դիվերսիֆիկացում: 8) Հայաստանի գինու զբոսաշրջային գրավչության բարձրացում՝ Հարավային Կովկասում, որպես առաջատար դիրքավորում, գինու զբոսաշրջիկների ավելացում: 9) Գինու սպառման խթանում ներքին շուկայում, մեկ շնչի հաշվով սպառման ծավալների ավելացում մինչև 10 լիտր: 10) Հիմնել Հայկական գինու ապրանքանիշի դեսպանի ինստիտուտ և ապահովել գործունեությունը թիրախային շուկաներում (ՄԹ, ԱՄՆ, ՌԴ, Կանադա): 11) Մինչև 2032 թվականն ունենալ առնվազն երեք գինու զբոսաշրջային ուղղություն (գինուղի): 21 7 1 4382