Քննարկվել է 18.10.2023 - 03.11.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է լրամշակել տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում ստուգումների իրականացնելու համար անհրաժեշտ ստուգաթերթերը՝ ստուգաթերթերում տեղ գտած մի շարք հարցերի բովանդակությունը համապատասխանեցնելով գործող օրենքներում առկա պահանջներին, ինչպես նաև խմբագրել N 16-րդ հավելվածով սահմանված ստուգաթերթը՝ այն համապատասխանեցնելով Կառավարության կողմից նոր հաստատված Գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման մասով սահամնված պահանջներին: 3 0 0 2251