Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 02.09.2022 - 18.09.2022

««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացումը բխում է «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» (2021 թվականի հունվարի 20-ի ՀՕ-16-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին ՀՀ վարչապետի 2021թ. ապրիլի 08-ի թիվ 357-Ա որոշման կատարումից: Նախագծով առաջարկվում են կատարել փոփոխություններ   «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) համապատասխանեցնելով այն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ ԵՏՄ մասին պայմանագիր), ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի (այսուհետ՝ ԵՏՄ ապրանքային նշանների Պայմանագիր) դրույթներին: Բացի այդ «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսոըհետ՝ Օրենք) նախատեսված դրույթների կիրառման պրակտիկայում ի հայտ են եկել դրանցում տեղ գտած որոշ վրիպակներ, մի շարք խնդիրներ, որոնց լուծման, ինչպես նաև այլ ընթացակարգային դրույթների կարգավորման համար անհրաժեշտ է սահմանել հստակ մոտեցումներ։ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունները կապված են ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման հետ:
0 4472

Քննարկվել է 25.11.2021 - 10.12.2021

««ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ   ««ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԾԵՐ) ԸՆԴՈՒՆՄԱՆ     ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացումը բխում է «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» (2021 թվականի հունվարի 20-ի ՀՕ-16-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին ՀՀ վարչապետի 2021թ. ապրիլի 08-ի թիվ 357-Ա որոշման կատարումից: Նախագծով առաջարկվում են կատարել փոփոխություններ   «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) համապատասխանեցնելով այն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ ԵՏՄ մասին պայմանագիր), ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի (այսուհետ՝ ԵՏՄ ապրանքային նշանների Պայմանագիր) դրույթներին: Բացի այդ Օրենքով նախատեսված դրույթների կիրառման պրակտիկայում ի հայտ են եկել դրանցում տեղ գտած որոշ վրիպակներ, մի շարք խնդիրներ, որոնց լուծման, ինչպես նաև այլ ընթացակարգային դրույթների կարգավորման համար անհրաժեշտ է սահմանել հստակ մոտեցումներ։ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացումը բխում է ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրի 25-րդ հոդվածից, համաձայն որի Անդամ պետությունները սահմանում են Միության ապրանքային նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության  և օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները, ինչպես նաև իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերը՝ ելնելով Միության ապրանքային նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակների ցանկից և իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման համար տուրքերի դրույքաչափերից, որոնք հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Վերը նշված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերի առնչությամբ անդամ պետությունների օրենսդրության մեջ փոփոխությունների կատարումն իրականացվում է անդամ պետությունների կողմից, տուրքերի դրույքաչափերի փոփոխությունների հիման վրա, որոնք հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովին գրավոր ծանուցում են իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները և տուրքերի չափերն իրենց օրենսդրության մեջ սահմանելու մասին: Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, Եվրասիական տնտեսական միության սպասարկման նշանների և Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պաշտպանության և օգտագործման ժամանակ իրավական նշանակություն ունեցող գործողությունների տեսակների ցանկը և այդպիսի իրավական նշանակություն ունեցող գործողությունների համար տուրքերի դրույքաչափերը սահմանվում են ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրի Հրահանգի (այսուհետ՝ Հրահանգ) համաձայն: Համաձայն Հրահանգի՝ եթե ​​Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը Պայմանագրի 25-րդ հոդվածում նշված տուրքերի չափը սահմանում է շվեյցարական ֆրանկից տարբեր արժույթով, ապա այդ պետությունը տուրքերը սահմանում է ելնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի՝ ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ շվեյցարական ֆրանկի փոխարժեքով (Հրահանգից քաղվածքը կցվում է)։ Հաշվի առնելով վերոգրյալը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում են հետևյալ հիմնական փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև օրենսդրական տեխնիկային առնչվող և այլ տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների շտկումները. հստակեցվել են ապրանքային նշանների տարբերակիչ հատկությունները, որոնք ձեռք են բերվել այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցման հայտ է ներկայացվել, կիրառման նպատակահարմարությունից ելնելով՝ փոփոխվել են ապրանքային նշաններում չպահպանվող տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելուն (դիսկլամացիա) վերաբերող մոտեցումները, Օրենքով նախատեսված դրույթները համապատասխանեցվել են ԵՏՄ մասին պայմանագրի, ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին մասնավորապես՝ ներդրվել է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների տարածաշրջանային սպառման սկզբունքը, նվազեցվել են ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու համար դրա չօգտագործման ժամկետները, հնարավորություն է տրվել հայտատուին Բողոքարկման խորհուրդ ներկայացնել գրանցված ապրանքային նշանը չեղյալ ճանաչելու համար դիմում, հետագա հակասություններից խուսափելու նպատակով՝ Օրենքով նախատեսված որոշ դրույթներ ուժը կորցրած են ճանաչվել: Այսպես՝ Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով, 2-րդ հոդվածի 1-ին, 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածով, 8-րդ հոդվածով, 11-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված փոփոխությունները և լրացումները  պայմանավորված են ԵՏՄ մասին պայմանագրով, ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններով: Օրենքի 14-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանեցվել են նշված պայմանագրերի դրույթներին՝ նախատեսվել է  ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների տարածաշրջանային սպառման սկզբունքը, նվազեցվել է ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար ապրանքային նշանը  չօգտագործելու ժամկետը՝ ներկայիս 5 տարվա փոխարեն սահմանվել է 3 տարի:     Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով, 6-րդ հոդվածով, 17-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված փոփոխությունները և լրացումները պայմանավորված են պետական լիազոր մարմնին իր նախաձեռնությամբ հայտարկված ապրանքային նշաններում առանձին տարրերը դիսկլամացնելու լիազորություն վերապահելով: Գործող օրենսդրությամբ այն կարող է կատարվել միայն հայտատուների հայտարարության հիման վրա: Սակայն պրակտիկայում, շատ դեպքերում տեխնիկական պատճառներով՝ հարցումներին չպատասխանելու կամ գրասենյակի առաջարկությունը չընդունելու հետևանքով գրասենյակը մերժում է հայտարկված նշանների գրանցումները, որի արդյունքում խնդիրներ են առաջանում հայտատուների համար: Նշված փոփոխությամբ գրասենյակին լիազորություն է տրվում այդպիսի հարցմանը չպատասխանելու կամ անընդունելի պատասխան ներկայացնելու դեպքում գրանցել ապրանքային նշանը՝ դիսկլամացնելով նշված տարրերը գրասենյակի նախաձեռնությամբ: Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով, 2-րդ հոդվածի 2-րդ կետով, 8-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով, 11-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերով, 12-րդ հոդվածով, 19-րդ հոդվածով, 22-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունները և լրացումները  ընդլայնում են բողոքարկման խորհրդի լիազորությունները, հնարավորություն տալով նրան քննարկել նաև ապրանքային նշանների գրանցումները չեղյալ ճանաչելու մասին դիմումները: Բողոքարկման խորհրդի որոշումների հետ չհամաձայնելու դեպքում, դիմումատուն կարող է այդ որոշումները բողոքարկել դատական կարգով։   Մինչդեռ գործող օրենքի համաձայն ապրանքային նշանի գրանցումը չեղյալ կարող է ճանաչվել միայն դատական կարգով: Բողոքարկման խորհրդին այսպիսի նոր լիազորություններ տրամադրելով, կարող են էապես կրճատվել դատարան բողոքարկվող գործերի քանակը, հաշվի առնելով դատական պրակտիկայում գործերի քննման բավականին երկար տևող ժամկետները և դատավարական այլ գործողությունների կատարումը, որը  շահագրգիռ տնտեսվարող սուբյեկտների համար անհարկի ժամանակի, լրացուցիչ ծախսերի և անհարկի գործողությունների կատարման պատճառ է դառնում: Բողոքարկման խորհուրդը հանդիսանալով մասնագիտական մարմին կարող է քննել նշված դիմումները մասնագիտական բարձր մակարդակով և անհամեմատ ավելի կարճ ժամկետներում, որի արդյունքում տնտեսվարող շահագրգիռ անձինք կխնայեն ժամանակը և զերծ կմնան անհարկի ծախսերից և գործողություններից: Նախագծի 4-րդ, 5-րդ հոդվածներով, 8-րդ հոդվածի 1-ին կետով, 9-րդ, 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 1-ին, 5-րդ և 6-րդ կետերով, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ հոդվածներով, 17-րդ հոդվածի 1-3-րդ, 5-6-րդ կետերով, 18-րդ, 20-րդ հոդվածներով նախատեսված փոփոխություններով, լրացումներով  հստակեցվում և շտկվում են  տեխնիկական վրիպակները: Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունը վերաբերում է Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասին, որի համաձայն ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցումը կամ լիցենզիայի տրամադրումը հիմք է չօգտագործման հետևանքով ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին հայցը մերժելու համար: Նշված նորմը, դարձել է շինծու գործարքների կնքման պատճառ, քանի որ  Օրենքով նախատեսված ժամանակահատվածի ավարտին մոտ ժամանակահատվածում կնքվում են իրավունքի փոխանցման կամ լիցենզիայի տրամադրման շինծու պայմանագրեր, որոնք ակնհայտորեն միտված են ապրանքային նշանի օգտագործումը հիմնավորելու համար, որից հետո նշված ապրանքային նշանը այդպես էլ շարունակում է չօգտագործվել և հանդիսանում է չարաշահումների  պատճառ: Հետևաբար, ելնելով նշվածից՝ Օրենքի համապատասխան դրույթը շարադրվել է նոր խմբագրությամբ:       
5 5158