Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

01.12.2025 16.12.2025
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  Նախագծի հաստատման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-336-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ հոդվածի 3-րդ մասերով, համաձայն որոնց օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյւա ժամկետում Կառավարության կողմից պետք է սահմանվի պայմանագրերով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման բնութագրերի փոփոխման դեպքերը և կարգը: 
Մնաց {days} օր
0 312

Քննարկվել է 06.05.2025 - 21.05.2025

«Հատուկ միջոցների տեխնիկական բնութագիրը, կիրառման կանոնները, պահպանման ժամկետները, ինչպես նաև դրանք և անհատական պաշտպանության միջոցները ոստիկանության ու ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը սահմանելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ      Նախագծով առաջարկվում է սահմանել՝ ոստիկանության և ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների տեխնիկական բնութագրերը, դրանց կիրառման կանոնները և պահպանման ժամկետները, հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները ոստիկանության և ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշումը:
Մնաց {days} օր
0 1590

Քննարկվել է 18.04.2019 - 04.05.2019

«ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ ֆինանսների նախարարության և «Իլիուզիոն Պրոդակշն» ՍՊԸ–ի (այսուհետ՝ Ընկերություն) միջև 08.02.2016թ. կնքված համաձայնագրով Ընկերությունը 22.11.2015թ. կնքված ՀՀ ՖՆ ՇՀԾՁԲ 15/4-15-9 պետական գնումների պայմանագրի շրջանակում ստանձնել է ՀՀ ՖՆ կարիքների համար երկու տեսաֆիլմի պատրաստման աշխատանքները.առաջին ֆիլմը` ՀՀ սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի, երկրորդը` Դիլիջանի ուսումնական կենտրոնի մասին: Սակայն հաշվի առնելով, որ վերոնշյալ կառույցների շինարարական աշխատանքերն ավարտվել են սահմանված ժամկետներից ուշ, ինչպես նաև ՖՆ-ից ՊԵԿ-ի տարանջատման արդյունքում ֆիլմերի նկարահանման օբյեկտներն անցել են ՊԵԿ-ի իրավասության տակ` ֆիլմերի նկարահանման աշխատանքները չեն իրականացվել: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել մշակել «Գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ ծառայությունների մատուցման ժամկետը երկարաձգելով մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը:
Մնաց {days} օր
0 9083

Քննարկվել է 12.10.2017 - 27.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է կարգավորել ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերը պետական գնումներին մասնակցության հնարավորության սահմանափակման և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով գնվող, անվճար և արտոնյալ պայմաններով դեղատնից դեղատոմսով հատկացվող դեղերի պիտանիության ժամկետների խնդիրները:
Մնաց {days} օր
0 10600
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: