02.04.2025 17.04.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1438-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հիմք ընդունելով իրավական կարգավորումների տեսանկյունից խնդրահարույց լինելու և օրենսդրական փոփոխությունների արդյունքում լիազորող նորմ չունենալու հանգամանքները՝ առաջարկվում է ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 10-ի N 1438-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել: Որոշումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում «Սևան» ԱՊ-ի և համայնքների ղեկավարների միջև կնքված՝ վարձակալության վճարների 30 տոկոսը համայնքներին փոխանցելու վերաբերյալ պայմանագրերը կդադարեն գործել, իսկ վարձակալության հետ կապված հարաբերությունները կշարունակեն կարգավորվել համաձայն «Սևան» ԱՊ-ի և վարձակալների միջև կնքված պայմանագրերի և համաձայնագրերի: 0 1 0 351
Քննարկվել է 10.03.2025 - 27.03.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1423-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է մի շարք լավարկող բնույթի փոփոխություններ և լրացումներ կատարել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումների համար նախատեսված ստուգաթերթերում, ինչը կապահովի պատշաճ վերահսկողություն «Օզոնային շերտի պահպանության մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» և այլ օրենսդրական ակտերով սահմանված պահանջների նկատմամբ: 2 6 0 541
Քննարկվել է 16.04.2024 - 01.05.2024 Շրջակա միջավայրի նախարարության տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին Շրջակա միջավայրի նախարարության տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգՖոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման «Տարածական տվյալների մասին», «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքների, այլ օրենքների և իրավական ակտերի պահանջների համաձայն 4 2 0 2039
Քննարկվել է 16.04.2024 - 01.05.2024 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Շրջակա միջավայրի նախարարության տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոններՍույն կանոններով կարգավորվում են միջազգային ISO 19115, ISO 19119 և ISO 19139 ստանդարտների հիման վրա շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների (այսուհետ՝ Մետատվյալներ) ստեղծման, պահպանման և թարմացման հետ կապված հարաբերությունները 4 1 0 2205
Քննարկվել է 12.04.2024 - 28.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 91-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատող Կառավարության որոշման մեջ, որոնք պայմանավորված են 2023 թվականի դեկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-396-Ն օրենքի ընդունմամբ: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է Կառավարության որոշման նախաբանում լրացնել լիազորող նորմը, որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «մթնոլորտի վրա տնտեսական գործունեության» բառերը փոխարինել «մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության» բառերով, ինչպես նաև լրացնել մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցությունը գնահատման դեպքերը: 2 5 0 1989
Քննարկվել է 04.04.2024 - 26.04.2024 ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԹՏ-ների որոշումը և առանձնացումը հանդիսանում է BirdLife International միջազգային կազմակերպության նպատակային խնդիր, որին անդամակցում է նաև մեր երկիրը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնապահպանական ազգային քաղաքականությունը ձևավորվում է հիմք ընդունելով նաև այն միջազգային պարտավորությունները, որոնք երկիրը ստանձնում է համապատասխան միջազգային պայմանագրերին մասնակցելու շնորհիվ, ինչպես նաև հաշվի առնելով թռչունների պահպանության միջազգային միության (BirdLife International) կողմից մշակված՝ ԿԹՏ-ների որոշման միջազգայնորեն ճանաչված չափորոշիչները տեղայնացնելու և ազգային օրենսդրական կարգավորումներում արտացոլելու հանգամանքը՝ մշակվել է սույն հրամանի նախագիծը: 3 6 1 2454
Լրամշակման փուլում է Քննարկվել է 13.02.2024 - 28.02.2024 ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԸ, ՈՉ ԲՆԱՓԱՅՏԱՅԻՆ, ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԸ, ՈՐՍՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ, ՈՐՍԻ ԱՐԳԱՍԻՔԸ, ԲՆԱԿԱՆ ԱՅԼ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ, ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԻՔ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԻՐԵՐՆ ՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել էկոպարեկային ծառայողի կողմից վերցված՝ ապօրինի ձեռք բերված փայտանյութը, ոչ բնափայտային, երկրորդական անտառանյութը, որսված կենդանիները, որսի արգասիքը, բնական այլ ռեսուրսները, օրենսդրությունը խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ համարվող իրերն ու փաստաթղթերը տնօրինելու կարգը 3 8 0 2302
Լրամշակման փուլում է Քննարկվել է 24.10.2023 - 13.11.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1692-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն Օրենքի պահանջների իրականացումը, ինչպես նաև Կառավարության 2022 թվականի նոյեմբերի 3-ի N 1692-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացումը: 4 1 0 3602
Քննարկվել է 15.08.2023 - 30.08.2023 «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» 2001 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-145 օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասում «լրիվ պատրաստականության և քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի կազմում» բառերը փոխարինել «պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի իրավասության ներքո և» բառերով։ 1 1 0 4107