Քննարկվել է 30.09.2022 - 15.10.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել բժշկական զննության իրականացումը նաև պաշտոնավարող դատավորների համար, ինչպես նաև վերոհիշյալ դեպքերում բժշկական զննության կազմակերպման գործընթացում կբացառվի Առողջապահության նախարարության ներգրավումը: Նախագծի ընդունմամբ օրենսդրական հիմք կսահմանվի առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից բժշկական զննության իրականացման կարգի ընդունման համար: Բացի այդ, առողջապահության ոլորտում կիրառվող հասկացությունների մասով կկատարվեն անհրաժեշտ համապատասխանեցումներ: 0 1 0 3293