18.11.2024 03.12.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 1003-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի անհրաժեշտությունը բխում 2024թ. օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Օրենքի փոփոխություններից, որի հետևանքով անհրաժետություն է առաջացել համապատասխանեցնել 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 1003-Ն որոշման վերնագիրը, վերջինից բխող համապատասխան կետը և լիազորող նորմը գործող Օրենքի համապատասխան հոդվածին, ինչպես նաև որոշման կիրառկման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել որոշմամբ հաստատված համաձայնության ձևի որոշ կետեր (սաղմի պահպանմանը և ոչնչացմանը վերաբերող), որոնք ընտրելու դեպքում նոտարական վավերացում չի պահանջվում: 1 0 0 321
Քննարկվել է 17.05.2024 - 01.06.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է աջակցել ծրագրով նախատեսված շահառուների խմբերին` իրենց վերարտադրողական իրավունքը իրացնելու հարցում: Երկարաժամկետ կտրվածքով միջոցառումը կնպաստի երկրում պտղաբերության ցուցանիշի բարձրացմանը, ընտանիքների ամրապնդմանը և ամուսնալուծությունների կանխարգելմանը: 0 1 0 2053