Քննարկվել է 20.12.2021 - 04.01.2022 ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԵՎ, ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ) ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻՑ ՈՒՇ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԱԾ ԿԱՄ ՈՒՇ ԿԱՏԱՐԱԾ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ և ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎՃԱՐՎԱԾ) ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման ընդունումը պայմանավորված է Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով (էլեկտրաէներգիայի, ինտերնետ կապի բացակայություն և այլն) սահմանված ժամկետներում հայտարարագրեր, հաշվետվություններ չներկայացրած և դրա հետ կապված հարկային պարտավորությունները սահմանաված ժամկետներում չկատարած տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառված հարկային պարտավորություններ համարվող տույժերն ու տուգանքներն աջակցության ցուցաբերելու անհրաժեշտությամբ։ 1 0 0 4207
Քննարկվել է 07.09.2021 - 23.09.2021 «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքներին, ինչպես նաև ծրագրի իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծումն է։ Նախագծի ընդունումը պայմանավորված է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցության միջոցառումների շրջանակի ընդլայնմամբ։ 13 69 7 17995
Լրամշակման փուլում է Քննարկվել է 02.07.2021 - 19.07.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ և դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Արցախի քաղաքացիներին տրամադրվող աջակցության կարգերը ( աջակցության չափերը՝ 300 հազար դրամ և 250 հազար դրամ) սահմանող համապատասխան որոշումներով սահմանված՝ Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրվող, միջոցառումերից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակների տրամադրաման ժամկետների երկարաձգման հետ։ Առաջարկվում է ժամկետ սահմանել 2021 թվականի օգոստոսի 1-ը (գործող իրավակարգավորումներով այդ ժամկետ 2021 թվականի մայիսի 1-ն է)։ 0 0 0 4664
Քննարկվել է 11.02.2021 - 26.02.2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով Արցախի Հանրապետության Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեին նվիրաբերվում է գլոբալ նավիգացիոն ընդունիչ սարք՝ Trimble R10-2: 0 0 0 5483
Լրամշակման փուլում է Քննարկվել է 29.09.2020 - 15.10.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1329-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1329-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը պայմանավորված է Արցախի Հանրապետության և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից ներկայացված պահանջով: 3 0 0 6451