Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 20.03.2023 - 07.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1305-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գրավիչ պայմաններ ստեղծելով՝ ավելացնել Ծրագրի շրջանակներում ձեռքբերվող տոհմային մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը և ապահովել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով սահմանված արդյունքային ցուցանիշները։ Բացի այդ, ակնկալվում է Ծրագրի շրջանակներում ձեռք բերված տոհմային մանր եղջերավոր կենդանիների անկման և (կամ) սանիտարական սպանդի, կամ օտարման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ժամկետայնության և փաստաթղթերի առումով մատչելիության ապահովում։ Արդյունքում, ձեռք կբերվեն բազմաքանակ մանր եղջերավոր տոհմային կենդանիներ, բարենպաստ պայմաններ կստեղծվեն շահառուների մոտ առկա պահպանված կենդանիների հետագա մաքրացեղ բուծման, պահվածքի և խնամքի համար, կավելանան ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի արտադրության ծավալները:
1 2769