Լրամշակման փուլում է Քննարկվել է 21.11.2022 - 06.12.2022 «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ Նախագծի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ ՍԵՅՖ (SAFE) պայմանագրի միջոցով ՀՀ ընկերություններում ներդրումների ներգրավման համար: Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում` դրանում սահմանելով ՍԵՅՖ (SAFE) պայմանագրի հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձևավորված գործարար պրակտիկան: 8 2 0 4731
Քննարկվել է 22.12.2021 - 07.01.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1481-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 1481-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվող իրավակարգավորման ընդունման արդյունքում կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունը: 0 1 0 3957
Քննարկվել է 03.08.2020 - 18.08.2020 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից ծառայողական տեղեկության տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագիծը սահմանում է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված տեղեկատվության տրամադրման կարգը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։ 0 0 0 5485
Քննարկվել է 10.09.2019 - 25.09.2019 «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխություններն ուղղված են բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությանը համապատասխանեցնելուն, բաժնետիրական ընկերության բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունները իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրին փոխանցելուն, և դրա արդյունքում այդ տեղեկատվությունը հանրությանն առավել հասանելի դարձնելուն։ 13 0 0 10122
Քննարկվել է 04.02.2019 - 22.02.2019 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծի համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանվում է հետևյալը. ռեպո պայմանագրի հասկացությունը, ռեպո պայմանագրերով կարող են նախատեսվել մարժային փոխանցումներ, ռեպո գործարքով կարող է նախատեսվել, որ գործարքի ընթացքում թողարկողի կողմից վճարված եկամուտները (տոկոսային վճար, շահաբաժին և նմանատիպ այլ եկամուտներ) գնորդը պարտավոր է փոխանցել վաճառողին: 7 2 5 14273