Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 11.01.2019 - 31.01.2019

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 902 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 31.12.2000թ. «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» N902 որոշումը, ինչն էլ հնարավորություն կտա չշեղվել ԵՏՄ միասնական մաքսային (ոչ սակագնային) կարգավորումներից: Նախագծով ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 31.12.2000թ. «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» N902 որոշումը, ինչն էլ հնարավորություն կտա չշեղվել ԵՏՄ միասնական մաքսային (ոչ սակագնային) կարգավորումներից: Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի առավել ամբողջական և հստակ կիրառելի դարձնել  ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ սահմանված միասնական ոչ սակագնային կարգավորումները, արգելքները և սահմանափակումները: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 02.04.2015թ. «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշմանը և դրա հիման վրա մշակված ՀՀ կառավարության 25.12.2014թ. N 1524-Ն, ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի թիվ 90-Ն որոշումներին զուգահեռ ներկայումս գործում է ՀՀ կառավարության 31.12.2000թ. N902 որոշումը, որով սահմանված արգելքները և սահմանափակումները, ըստ էության, չեն համապատասխանում վերոնշյալ իրավական ակտերով սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցներին:
Մնաց {days} օր
0 8793
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: