Քննարկվել է 02.06.2017 - 22.06.2017 ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ «ԵՂԻՐ ԱՌՈՂՋ ԵՎ ԱՐԻ» ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Ֆիզիկական կուլտուրայի համալիրի հիմնական նպատակն է՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածումը, նրա մեջ ընդգրկելով ազգաբնակչության տարբեր տարիքային խմբերի՝ ակնկալելով մասնակիցների թվաքանակի աճ: Ֆիզիկական կուլտուրայի համալիրի նպատակն Է նաև նպաստել Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության աշխատանքի արտադրողականությանը, բարոյակամային և ֆիզիկական որակների բազմակողմանի ու ներդաշնակ զարգացմանը, առողջության ամրապնդմանը, երկարակեցության ապահովմանը և ռազմահայրենասիրության դաստիարակմանը: 4 0 0 7437