Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.09.2023 - 14.10.2023

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչներում օգտագործվող պայմանական նշանների նշանակությունը։
0 2270

Քննարկվել է 27.09.2023 - 12.10.2023

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 7-ի N 34-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ  Սույն կարգով կարգավորվում են 0-6 տարեկան երեխայի (այսուհետ՝ սան) և կրթական գործընթացի մյուս մասնակիցներին կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:
0 2447

Քննարկվել է 24.10.2022 - 08.11.2022

«Նախադպրոցական կրթության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխային տրամադրվում են նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ: Նոր նախագծով առաջարկվող կարգավորմամբ՝ Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը ներառում է՝ նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվող պահանջները. նախադպրոցական ուսումնական հաստատությունում սաների զարգացնող միջավայրի չափանիշները: սաների կրթական և զարգացման վերջնարդյունքներն՝ ըստ տարիքային խմբերի և զարգացման ոլորտների.                              նախադպրոցական կրթության ավարտին սաներից ակնկալվող կարողունակությունները.
0 3239

Քննարկվել է 10.06.2022 - 25.06.2022

«0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն կարգով կարգավորվում են 0-6 տարեկան երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի (այսուհետ՝ ԿԶԱՊԿ) գնահատման և նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները:
0 3796

Քննարկվել է 25.03.2022 - 09.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 825-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի  2016 թվականի օգոստոսի 23-ի N 825-Ն հրամանում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հրամանում առկա կարգավորումները «Հանրակրթության մասին» օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Իրավական ակտում առկա ձևակերպումների համապատասխանեցումը հնարավորություն կտա խուսափել տարընթերցումից:
0 4003

Քննարկվել է 03.12.2021 - 18.12.2021

ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն կարգով կարգավորվում են երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները:
0 12826